1243 դիտում
11:17 28-07-2022
Չէի ասի, որ այդ արատը 2018 թվականից հետո վերացել է․ «Առավոտ»
«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Հիշո՞ւմ եք 1998 թվականի իշխանափոխությունից հետո Արշակ Սադոյանը մի քանի ամիս խոսում էր «լափված մազութի» մասին: Դա քոչարյանական իշխանության համար չափազանց ձեռնտու խոսույթ էր, որովհետեւ տեղավորվում էր «նախորդ հանցավոր ռեժիմի» վերաբերյալ քարոզչական թեզի շրջանակներում: Իրականում արցախյան առաջին պատերազմի ժամանակ մազութի հափշտակման լուրջ դեպք իսկապես տեղի էր ունեցել, բայց ոչ այն ժամանակվա վարչապետ Հրանտ Բագրատյանի, ոչ էլ ՀՀՇ-ի հետ դա որեւէ կապ չուներ: Բոլոր դեպքերում կոռուպցիան եղել եւ մնում է բոլոր հետխորհրդային երկրների համար ամենահնչեղ թեման:
Ինչո՞ւ է այդպես: Պատասխանը միանգամայն պարզ է. կոռումպացված չինովնիկների մասին պատմությունները մեծ մասամբ առնչվում են դղյակների, թանկարժեք մեքենաների, կազինոների, կանանց զարդեղենի, տղամարդկանց սիրուհիների, մի խոսքով՝ ճոխ կյանքի հետ: Եվ այդ պատմությունները շարքային մարդկանց մեջ առաջացնում են խառը զգացմունքներ, որոնց թվում են անարդարության հետ կապված ցասումը, նախանձը, եւ նույնիսկ՝ որոշակի ակնածանքը («դե՜, բաշարում են մարդիկ, կարողանում են ապրել, բա չէ՝ մեր նման»):
Վերջերս լսում էի ռուսաստանցի հայտնի լրագրող Ալեքսեյ Վենեդիկտովի հարցազրույցը, որտեղ նա խոստովանում էր, որ որոշ չափով Նավալնիի քարոզչության ազդեցության ներքո ինքը տարվեց կոռուպցիայի թեմայով՝ չտեսնելով իրական վտանգը, որը պայմանավորված էր Պուտինի միլիտարիստական ծրագրերով եւ, զուգահեռաբար, իր երկրի հասարակության այլասերմամբ:
Նույն վիճակն, իհարկե, մեզ մոտ է: Կոռուպցիան ներկա իշխանությունների սիրած թեման է, չնայած չէի ասի, որ այդ արատը 2018 թվականից հետո վերացել է. պաշտոնյաներն առաջվա պես դղյակներ են գնում, ղեկավարների մերձավորների մոտ «անսպասելիորեն» արթնանում են գործարար տաղանդները, նրանց հետ փոխկապակցված անձինք շահում են մեկ անձից կատարվող պետական գնումների մրցույթները: Խնդիրն, ի դեպ, անձնական չէ. եթե կարճ ձեւակերպենք՝ չկա մեր երկրի կյանքն այլ ձեւով կազմակերպելու հասարակական պահանջարկ:
Վերջերս դատավորներից մեկն ԱԺ ամբիոնից կրկնեց իշխանության սիրելի թեզը՝ մենք պատերազմում պարտվել ենք կոռուպցիայի պատճառով: Դա ճիշտ է, բայց՝ մասամբ: Պարտության մյուս պատճառներն են վատ կառավարումը, արտաքին սխալ քաղաքականությունը, եւ դարձյալ՝ ինչպես Ռուսաստանում, հասարակության այլասերումը: Կարծում եմ՝ այս հարցում ներկաներն ու նախկիններն, ինչպես ասում են, իրար արժեն: Բայց այդ թեմաներով խոսելն ու գրելը հետաքրքիր չէ: Այստեղ չկան ոչ դղյակներ, ոչ սիրուհիներ:
Կոռուպցիան, իհարկե, սարսափելի արատ է: Բայց, ցավոք, մեր երկրի միակ արատը չէ»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
1510 դիտում
10:07 03-04-2014
Սեպտեմբերի 30-ից հետո այդ գումարները տանելու են, գուցե ոչ միայն 74 թվականից հետո ծնվածներից․ Առավոտ
Այս բաժնից
1273 դիտում
07:36 21-12-2024
Արևմտյան «ժողովրդավարության» դեմքը՝ «յուրային-օտար». «Փաստ»
2344 դիտում
08:51 19-12-2024
Նոր պաշտոն՝ ո՞ր «արժանիքների» համար. «Փաստ»