1510 դիտում
10:07 03-04-2014
Սեպտեմբերի 30-ից հետո այդ գումարները տանելու են, գուցե ոչ միայն 74 թվականից հետո ծնվածներից․ Առավոտ
«Առավոտ» թերթի խմբագիրը գրում է․ «Սահմանադրական դատարանը Կուտակային կենսաթոշակի մասին օրենքի վերաբերյալ իր որոշման մեջ արձանագրել է, իմ կարծիքով, երեք կարևոր փաստ, ա/ օրենքը խախտում է սեփականության անձեռնմխելիության իրավունքը՝ իմ աշխատավարձը հարկերը վճարելուց հետո իմ սեփականությունն է, ոչ ոք իրավունք չունի, իմ կամքին հակառակ, դրա մի մասն ինձնից խլելու, բ/ օրենքում շատ բաներ թողնվել են կառավարության ու Կենտրոնական բանկի հայեցողությանը, ինչը, հավանական է, կբերի կամայականությունների և չարաշահումների, գ/ կան ոչ հստակ իրավական ձևակերպումներ, որոնք դարձյալ ճանապարհ են բացում զանազան խարդախությունների համար։ Ի դեպ, հետաքրքիր է՝ արդյոք բ/ և գ/ թերությունները գոյություն չունե՞ն բազմաթիվ այլ օրենքներում։
Այսքանով դրականն ավարտվում է, և սկսվում են քաղաքական խարդավանքները, հիմնավոր և անհիմն կասկածները, ենթադրությունները։ Ես. օրինակ, ենթադրում եմ հետևյալը. քանի որ կառավարությանն այս փողերը, ինչպես ասում են, «վիզ պետք են» [նաև միջազգային կազմակերպությունից վարկ ստանալու համար], այս ամիսներին օրենքը կփոխվի այնպես, որ «կուտակայինի» անունը կդնեն «հարկ»՝ ըստ էության, ավելացնելով հարկային բեռը թե սեփականատերերի, թե աշխատողների վրա, և այդպիսով նաև սեպտեմբերի 30-ից հետո այդ գումարները, միևնույն է, տանելու են։ Գուցե ոչ միայն 74 թվականից հետո ծնվածներից, այլև բոլորիցս»:
Ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
3632 դիտում
16:15 22-03-2018
2018 թվականից ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարները մուտքագրվում են միասնական հաշվին
1240 դիտում
11:17 28-07-2022
Չէի ասի, որ այդ արատը 2018 թվականից հետո վերացել է․ «Առավոտ»
Այս բաժնից
1246 դիտում
13:39 10-01-2025
Ջալալ Հարությունյանի գործով մեղադրող և տուժող կողմերը պահանջում են մեղավոր ճանաչել նրան
1294 դիտում
13:24 10-01-2025
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով