211652_close_icon
views-count2000 դիտում article-date 16:26 28-07-2022

Ավետիք Չալաբյանի եղբայրը՝ Արա Չալաբյանն ազատվել է Կենտրոնական բանկում իր պաշտոնից

Կենտրոնական բանկի Գործադիր կոմիտեի անդամ, Կորպորատիվ ծառայությունների և զարգացման դեպարտամենտի տնօրեն Արա Չալաբյանն ազատվել է աշխատանքից։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Արա Չալաբյանը․

«Սիրելի ընկերներ, այսօրվանից ես այլևս չեմ աշխատում Կենտրոնական բանկում, որտեղ անցկացրել եմ բազում տարիներ, ստացել և տվել: Պատրաստվում եմ վայելել ազատությունը և գրավել աշխարհը՝ ինչպես սիրում է ասել իմ լավ գործընկերներից մեկը»:

Հիշեցնենք, որ Hetq.am-ում հրապարակում էր եղել, որ «ԱՐԱՐ» հիմնադրամի համահիմնադիր Ավետիք Չալաբյանի եղբորը՝ Արա Չալաբյանին ԿԲ նախագահը հորդորել է աշխատանքից ազատման դիմում գրել․«Հանդիպեցի Միշա Չալաբյանին՝ Ավետիք Չալաբյանի հորը:

Նա պատմեց, որ իր կրտսեր որդուն՝ Արա Չալաբյանին, որը  ԿԲ կորպորատիվ ծառայությունների դեպարտամենտի ղեկավարն է, ԿԲ նախագահ Մարտին Գալստյանն ասել է, որ աշխատանքից ազատման դիմում գրի: ԿԲ նախագահն ասել է, որ իրեն այդպես անել ստիպել են կառավարությունից, հակառակ դեպքում՝ ազատման դիմում կգրի ինքը՝ Մարտին Գալստյանը»,– հրապարակել էր լրատվամիջոցը՝ Վահե Վարսանյանի խոսքը։

Նշենք, որ Արա Չալաբյանը Կենտրոնական բանկում աշխատում էր 1999–ից։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր