211652_close_icon
views-count2562 դիտում article-date 09:13 29-07-2022

ԱՄՆ Սենատը Սպիտակ տանը կոչ է արել Ռուսաստանը ճանաչել «ահաբեկչություն հովանավորող պետություն»․ «Ամերիկայի ձայն»

ԱՄՆ Սենատը Սպիտակ տանը կոչ է արել ճանաչել Ռուսաստանը որպես ահաբեկչությունը հովանավորող պետություն։ Բանաձեւն ընդունվել է միաձայն՝ չորեքշաբթի երեկոյան։ Հաղորդում է «Ամերիկայի ձայնը», հղում անելով The New York Times-ին։

Տեքստում սենատորները կոչ են անում պետքարտուղարությանը ճանաչել Ռուսաստանը որպես ահաբեկչությունը հովանավորող պետություն Չեչնիայում, Վրաստանում, Սիրիայում և Ուկրաինայում իրականացրած գործողությունների համար, որոնք հանգեցրել են «անթիվ անմեղ տղամարդկանց, երեխաների և կանանց մահվան»:

Նմանատիպ բանաձեւ է ներկայացվել Ներկայացուցիչների պալատ: The New York Times-ը հայտնում է, թե սպասվում է, որ բանաձևը կստանա Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի աջակցությունը, ով զգալի ազդեցություն ունի Դեմոկրատական կուսակցությունում։

Սակայն կոնգրեսականներն ու սենատորները չեն կարող ինքնուրույն այս որոշումը կայացնել. այն պետք է կայացնի պետքարտուղարությունը, որն իրականացնում է ԱՄՆ արտաքին գործերի նախարարության գործառույթները։

Մայիսի 3-ին Ուկրաինայի Գերագույն Ռադան դիմել էր Կոնգրեսի երկու պալատներին՝ խնդրելով ճանաչել Ռուսաստանը որպես ահաբեկչությունը հովանավորող երկիր։ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին և երկրի արտաքին գործերի նախարարության ղեկավար Դմիտրի Կուլեբան պարբերաբար կոչ են անում դա անել համաշխարհային հանրությանը։ Նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակը հուլիսին տված հարցազրույցում ասել էր, որ Զելենսկիի վարչակազմը այս մոտեցումը դիտարկում է որպես իր արտաքին քաղաքականության հիմնական նպատակներից մեկը։

Այժմ ահաբեկչությունը հովանավորող երկրների ամերիկյան ցուցակում ընդգրկված է չորս երկիր՝ Սիրիան, Իրանը, Կուբան և Հյուսիսային Կորեան։

Նմանատիպ նյութեր