211652_close_icon
views-count1081 դիտում article-date 11:50 08-12-2024

Հիմա էլ իշխանությունը ձեռնամուխ է եղել ահաբեկչություն հովանավորող երկրին ՀՀ-ԵՄ միջնորդ կարգել․ Տիգրան Աբրահամյան

Թուրքիային աստիճանաբար հայ-ադրբեջանական գործընթացում դերակատար դարձնելուց հետո, հիմա էլ իշխանությունը ձեռնամուխ է եղել ահաբեկչություն հովանավորող երկրին ՀՀ-ԵՄ միջնորդ կարգել։ Այս մասին գրում է ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

«ԱԳՆ տեղակալն ասում է` սահմանների բացման դեպքում Թուրքիան, որը նաև ԵՄ մաքսային միության անդամ է, կարող է դառնալ կամուրջ Հայաստանի և ԵՄ միջև:

Մի կողմ դնենք, որ Թուրքիան ավելի մեծ ու բարդ խնդիրներ ունի դեպի ԵՄ գնալու ճանապարհին, սակայն իշխանության այս երեսպաշտությունը սահմաններ չի ճանաչում:

Որևէ մեկը չի ասում Թուրքիային պատերազմ հայտարարեք կամ հավերժ թշնամական հարաբերություններ պահպանեք:

Սակայն Հայաստանի իշխանության քծնողականության և զիջողականության քաղաքականությունը բացառապես բերել ու բերելու է Թուրքիայի և Ադրբեջանի շահերի ապահովմանն ու տարածաշրջանում վերջիններիս դերի բարձրացմանը, իսկ դրա արանքում հայկական շահ գոյություն չունի»:

Նմանատիպ նյութեր