211652_close_icon
views-count2761 դիտում article-date 09:45 30-07-2022

Պիկեն Շակիրայից պահանջել է 400 հազար եվրո և տարեկան 5 թռիչք դեպի Մայամի

Ժերար Պիկեն և Շակիրան բաժանումից հետո շարունակում են քննարկել երեխաների ապագան։ Երգչուհին հարաբերությունների ավարտից հետո տեղափոխվել է Մայամի և ուզում է, որ երեխաներն իր հետ ապրեն։

Ինչպես հաղորդում է Armsport.am-ը՝ հղում անելով  Marca-ին, «Բարսելոնայի» պաշտպանը պատրաստ է համաձայնության գալ երեխաների տեղափոխության հարցում՝ չնայած նախկինում դեմ էր դրան։

Սակայն Պիկեն երկու պայման է ներկայացրել նախկին կնոջը։ Նախ, ֆուտբոլիստը Շակիրայից պահանջում է տարեկան 5 առաջին դասի թռիչք ապահովել իր համար դեպի Մայամի երեխաների հետ հանդիպելու համար։ Երկրորդ, Պիկեն երգչուհուց 400 հազար եվրո է պահանջել պարտքերը փակելու համար։

Նմանատիպ նյութեր