7267 դիտում
14:23 19-08-2015
«Փոքր Մայամի» հյուրանոցը դարձել է չարիք հարևանների համար.news-book.am
Երևանում գործող շատ հասարակական օբյեկտներ հիմնականում ծառայում են որպես մարմնավաճառությամբ զբաղվող կանանց հավաքատեղի: Քանի որ այդ օբյեկտները շատ մոտ են բնակելի շենքերին, ապա և մեծ խնդիրներ են առաջացնում ազգաբնակչության համար: Լրագրողների հետ այսօր կայացած հանդիպման ժամանակ այս մասին ասաց փաստաբան Ստեփան Ոսկանյանը՝ հավելելով, որ մարմնավաճառների գործունեությունից տուժածներից մեկն էլ իր պաշտպանյալ Վազգեն Կարապետյանն է:
«Արտաշիսյան 44 հասցեի բնակիչները բազմիցս դիմել են պատկան մարմիններին՝ բողոքելով «Փոքր Մայամի» հյուրանոցի մոտ մարմանավաճառների՝ հայհոյախառն վիճաբանություններով համեմված գործունեությունից: Ամեն օր՝ երեկոյան ժամը 10:00-ից, այդ տարածքում իսկական խառնաշփոթ, վեճեր և անգամ դանակահարություններ են լինում: Կոնկերտ իմ պաշտպանյալը բազմիցս փորձել է միջամտել, որպեսզի տարածքում մարմնավաճառներ չհավաքվեն: Ի վերջո, մարմնավաճառների հետ սերտ կապերի՝ այդ թվում ֆինանսական գործարքների մեջ գտնվող ոմն Իգոր Կովալյով հաղորդում է ներկայացրել, որ իմ պաշտպանյալը հարձակում և շորթում է գործել իր նկատմամբ, այն է՝ Կովալյովը ոստիկանությունում հայտնել է, որ իմ պաշտպանյալը դանակի և ատրճանակի սպառնալիքով ավտոմեքենայում իրենից գումար է պահանջել: Դեպքի վայրում հայտնաբերված իրեղեն ապացույցի՝ դանակի վրա, սակայն որևէ մատնահետք չի եղել, իսկ ատրճանակ առհասարակ չի հայտնաբերվել»,- պատմեց փաստաբանը՝ հավելելով, որ գործն այս պահին գտնվում է դատախազի մոտ, իսկ իր պաշտպանյալը ձերբակալվել է և փետրվարի 12-ից գտնվում է կալանքի տակ:
Ոսկան Ստեփանյանը նաև չբացառեց, որ մարմնավաճառները հովանավորվում են ոստիկանների կողմից: Նա նաև նշեց, որ գործի՝ դատարան մտնելուց հետո դատաքննությունը, ամենայն հավանականությամբ, կսկսվի սեպտեմբեր ամսից հետո:
Ասուլիսի մյուս բանախոս, Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային կոմիտե ՀԿ նախագահ Աշոտ Աթոյանն իր հերթին նկատեց, որ մանրամանավաճառներն օգտվում են արտոնյալ վիճակներից: Այդ խավն այսօր դարձել է չարիք ու պատուհաս:
«Թե ովքեր են մարմնավաճառների թիկունքում, ովքեր են նրանց հովանավորում, դժվար չէ ասել: Իհարկե, հովանավորչությունը իրավապահների կողմից է»,- նշեց նա՝ հավելելով, որ ինքը կողմ է մարմնավաճառության օրինականացմանը, այն է՝ օրենքի սահմաններում հասարակաց տների գործունեությանը:Նյութի աղբյուրը ` http://news-book.am/?64124&l=am/
Նմանատիպ նյութեր
1390 դիտում
10:10 01-05-2015
«Պուտինը չարիք է», «ԱՄՆ-ը չարիք է» արտահայտությունները, իհարկե, մեկնաբանություններ են. Առավոտ
1296 դիտում
20:25 29-08-2014
Հրապուրիչ Բեյոնսեն CR Fashion Book ամսագրի հերոսուհին է դարձել. ֆոտոշարք
41822 դիտում
17:49 09-02-2015
Աշոտ Աղաբաբյանը խոստացավ տերյանական օրեր հայտարարելու առաջարկով հանդես գալ. News-book
Այս բաժնից
949 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
976 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»