211652_close_icon
views-count2164 դիտում article-date 15:32 30-07-2022

Ջո Բայդենը մտադիր է առաջադրվել նախագահի 2024 թ. ընտրություններում. Սպիտակ տան խոսնակ

ԱՄՆ գործող նախագահ Ջո Բայդենը մտադիր է առաջադրվել նաև երկրի նախագահի 2024 թ.-ին կայանալիք ընտրություններում: Այս մասին մամուլի ասուլիսի ընթացքում հայտնել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարին Ժան-Պիերը:

Խոսնակը չի մեկնաբանել «Նյու Յորք Թայմս»-ի, ինչպես նաև՝ ամերիկյան այլ լրատվամիջոցների հարցումների՝ լրագրողի կողմից մեջբերված արդյունքները, որոնց համաձայն՝ նախագահ Ջո Բայդենի վարկանիշն ընկել է, և դեմոկրատներից շատերը չեն ցանկանում, որ նա առաջադրվի հաջորդ ընտրություններում:

Նմանատիպ նյութեր