46592 դիտում
12:07 01-08-2022
Լոռու մարզում գողացել են «Արմենիան Վոլնատ» ՍՊԸ աշխատակցի ավտոտնակում եղած չհրկիզվող պահարանը․ այնտեղ եղել է խոշոր չափի ԱՄՆ դոլար և դրամ
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ հուլիսի 31-ին, խոշոր չափի գողության դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։
Ոստիկանության Թումանյանի բաժին է ահազանգել Լուռու մարզի բնակիչ 66-ամյա Վարդան Մ․-ն և հայտնել, որ իրենց տանից իրեն պատկանող չհրկիզվող պահարանը գողացել են։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ահազանգով նշված վայր են ժամանել ոստիկանության Թումանյանի բաժնի պետն ու Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժնի հերթապահ քննիչը։
Վարդան Մ․-ն ոստիկաններին և քննիչներին հայտնել է որ հուլիսի 30-ից հուլիսի 31-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք դռան կախովի փականը բացելու միջոցով մուտք են գործել իր տան բակում գտնվող ավտոտնակ և այնտեղից գողացել երկաթե չհրկիզվող պահարանը։
Փաստի առթիվ քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Վարդան Մ․-ն հայտնել է նաև, որ սեյֆում եղել են իրեն պատկանող 14 հազար ԱՄՆ դոլար և 6 միլիոն դրամ։
Ֆոտոլրագողի տեղեկություններով՝ Վարդան Մ․-ն աշխատում է «Արմենիան Վոլնատ» ՍՊԸ-ում որպես ավագ մասնագետ։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։