4693 դիտում
15:36 01-08-2022
Հյուսիսային պողոտայում երեկ քայլում էի, տեսա՝ շան ձագեր են վաճառում, ասացի՝ լավ է՝ ոչխար ու ձի չեք բերել․ Երևանի քաղաքապետ
Երևանի քաղաքապետարանում գործակարգավարական խորհրդակացության ժամանակ քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն անդրադարձավ Երևանի կենտրոնում կենդանիների վաճառքին։
«Հյուսիսային պողոտայում երեկ քայլում էի, ասենք, ինձ համար արդեն անհասականալի է, շան ձագեր են վաճառում»,-ասաց քաղաքապետը։
Ի պատասխան, քաղաքապետին հայտնեցին, որ նախորդ շաբաթ այդ ամենն արձանագրվել է հասարակական կարգի պահպանության վարչության կողմից և շների վաճառքի վերաբերյալ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն, որի տուգանքը կազմում է 50-70 հազար դրամ։
«Նորմալ չէ, որ Հյուսիսային պողոտայում շան ձագեր են վաճառում։ Հարցնում եմ՝ էս ի՞նչ եք անում, ասում են՝ բերել ենք, որ երեխեքը սիրեն։ Ես էլ ասացի՝ լավ է՝ ոչխար ու ձի չեք բերել, երեխեքն էդ էլ են սիրում»,- ասաց քաղաքապետը։
Հրաչյա Սարգսյանը հանձնարարեց ուսումնասիրել խնդիրը և հայտնել, թե ինչ ընթացակարգ կա նման դեպքերը կանխելու և պատժամիջոցների համար։

Նմանատիպ նյութեր
4301 դիտում
09:27 07-02-2019
Հեղափոխություն դպրոցում. շարադրություն՝ «Երբ քայլում են, քայլում են, քայլում են…» թեմայով. «168 ժամ»
Այս բաժնից
892 դիտում
19:39 25-10-2024
Արցախի թեմի առաջնորդը Մայր Տաճարում աղոթք կբարձրացնի հայ գերիների վերադարձի համար
973 դիտում
19:26 25-10-2024
Քննարկվել են համագործակցության հեռանկարները Քեմբրիջի համալսարանի հետ
1321 դիտում
19:12 25-10-2024
Վրաստանում գրանցված երկրաշարժը զգացվել է նաև Լոռու մարզում՝ 3 բալ ուժգնությամբ