211652_close_icon
views-count1583 դիտում article-date 18:00 01-08-2022

183 մասնակից, 7 խմբով. ՊԵԿ մաքսային ծառայողի պատրաստման դասընթացի մասնակիցներն արդեն անցել են գործնական պարապմունքների

Պետական եկամուտների կոմիտեի մաքսային ծառայողի պատրաստման դասընթացի մասնակիցներն արդեն անցել են գործնական պարապմունքների. 183 մասնակից, 7 խմբով  Արարատյան մաքսատուն-վարչությունում են։ Տեղեկացնում է ՊԵԿ մամուլի ծառայությունը:

Ավելի վաղ, նրանք բարեհաջող հաղթահարել են տեսական դասընթացների փուլը․ յուրաքանչյուր շաբաթվա վերջին օրը ուսանողները քննություն են հանձնել, իսկ հիմա գիտելիքները կիրառում են պրակտիկայում։

15 շաբաթանոց ծրագիրը բաղկացած  է 5 շաբաթ տեսական և 10 շաբաթ գործնական պարապմունքներից. մասնակիցներն  ուսումնասիրում են ոլորտի նրբությունները՝ սկսած մաքսային օրենսգրքից մինչև բեռների բացթողում:

Հագեցած ուսումնական պրոցեսի վերջում մասնակիցները կգնահատվեն, լավագույն ցուցանիշներով ուսանողներն աշխատանքի հնարավորություն կստանան պետական եկամուտների կոմիտեում:

Ամիսներ առաջ մեկնարկած մաքսային ծառայողների պատրաստման դասընթացների վերջնարդյունքը՝ 2024 թվականից ամբողջությամբ թվային մաքսային  համակարգի անցնելն է։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր