211652_close_icon
views-count967 դիտում article-date 22:20 01-08-2022

Քննարկվել են գիտական, տեխնոլոգիական, տեխնոպարկերի հիմնման ոլորտում հայ-իրանական համագործակցության հեռանկարները

Նախարարի տեղակալ Նարեկ Տերյանը Թեհրանում մասնակցել է Առևտրի, արդյունաբերության և հանքարդյունաբերության հարցերով համատեղ աշխատանքային խմբի նիստին։ Իրանական կողմից նիստի համանախագահն էր ԻԻՀ արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարարի տեղակալ Ալի Ռեզա Փեյման Փաքը։

Քննարկվել են հանքարդյունաբերության ոլորտում երկկողմ համագործակցության, ՀՀ-ում միասնաբար արդյունաբերական ավանի ստեղծման, հայ և իրանական ընկերությունների միջև գործարար նոր կապերի հաստատման հնարավորությունները։

Այցի շրջանակում Նարեկ Տերյանը հանդիպել է ԻԻՀ նախագահի գիտության և տեխնոլոգիաների հարցերով տեղակալի գրասենյակի ղեկավար Մեհդի Մահդի Ղալե Նոյի հետ։ Քննարկվել են գիտական, տեխնոլոգիական, տեխնոպարկերի հիմնման ոլորտում հայ-իրանական համագործակցության հեռանկարները։

Նմանատիպ նյութեր