211652_close_icon
views-count2254 դիտում article-date 14:13 02-08-2022

Իրանի նախագահը սեպտեմբերին կմեկնի Նյու Յորք ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային մասնակցելու համար

Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին ծրագրել է սեպտեմբերին մեկնել Նյու Յորք ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային (ԳԱ) մասնակցելու համար: Օգոստոսի 2-ին այդ մասին հայտարարել է Իրանի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ալի Բահադարի Ջահրոմին: Հայտնում են իրանական լրատվամիջոցները։

«Նախապես այս հարցը մտցված է ծրագրում»,- ասել է նա՝ պատասխանելով Նյու Յորք Ռայիսի հնարավոր այցի մասին հարցին: Ջահրոմիի խոսքը մեջբերում է ԻՍՆԱ գործակալությունը:

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բարձր մակարդակի շաբաթը տեղի կունենա սեպտեմբերի 20-26-ը: Անցյալ տարի Ռայիսին հայտարարել էր, որ չի ժամանի Նյու Յորք կորոնավիրուսի հետ կապված իրադրության պատճառով, եւ միջոցառմանը հանդես էր եկել տեսակապով: Իրանի պատվիրակությունը գլխավորել էր արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիյանը։

Նմանատիպ նյութեր