2486 դիտում
10:02 15-04-2017
ԿԲ-ն ոչ հրապարակային ներդրումային երկրորդ ֆոնդն է գրանցել. «Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ՀՀ կենտրոնական բանկը իր խորհրդի նիստում գրանցել է «Պրոֆման» ՓԲԸ ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնները: Սա նմանատիպ արդեն երկրորդ ոչ հրապարակային ներդրումային ֆոնդն է, որը գրանցում է ԿԲ-ն:
Այսպիսի կառուցվածքով առաջին ֆոնդը գրանցվեց անցած ամիս և այն կոչվում է «Հայաստանի ներդրողների ակումբ»: Դրա նախաձեռնողը ռուսաստանաբնակ հայազգի գործարար Սամվել Կարապետյանն է: Այն գրանցվեց մեծ աղմուկով, իսկ հետո`ապրիլի 13-ին նույնքան մեծ շուքով փոխըմբռնման հուշագիր ստորագրվեց ՀՀ կառավարության հետ: Ըստ հուշագրի «ակումբը» նախատեսում է 300 մլն դոլարի ներդրումներ ներգրավել մեր տնտեսության մեջ:
Ի տարբերություն «ակումբի», Պրոֆմանի գրանցումը անցավ առանց աղմուկի և այդ մասին մի աննշան հիշատակում կա ԿԲ հաղորդագրություններից մեկում: Թե ում է պատկանում «Պրոֆմանը», դեռ անհայտ է: ճիշտ այսպիսի անունով մի ընկերություն գործում է Ռուսաստանում` «Օխտա գրուպ» ներդրումային ընկերության կազմում: Այն իր գործունեությունը իրականացնում է հիմնականում Սանկտ Պետերբուրգում և մինչև հիմա որևէ կերպ չի առնչվել Հայաստանի հետ: Ներդրումային ոչ հրապարակային ֆոնդերի գրանցումը կարծես մոդայիկ է դառնում: Մնում է ներդրումներն էլ դառնան մոդայիկ»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
4188 դիտում
10:16 28-03-2020
Ազգային ժողովն ավելացնելու է ծախսերը, աշխատավարձային ֆոնդն ավելանում է․ «Ժողովուրդ»
3538 դիտում
22:30 23-10-2021
Մահճակալային ֆոնդն այլևս չի բավարարում. Արսեն Թորոսյան
1552 դիտում
11:12 03-08-2022
Պարգևավճարների ֆոնդն ավելի մեծ է. Փաշինյանը խաբել է. մաս 60․ «Ժողովուրդ»
Այս բաժնից
1465 դիտում
08:30 17-12-2024
Ռուսական ալիքների հարցով որոշում ունեն. «Փաստ»
1267 դիտում
07:41 17-12-2024
Էդմոն Մարուքյանը ճոխ է նշել իր կուսակցության իննամյակը. «Փաստ»
1345 դիտում
09:15 14-12-2024
Հայաստանի զինված ուժերում մի շարք նոր պաշտոններ կստեղծվեն. նախագիծ․ «Փաստ»