1288 դիտում
15:12 03-08-2022
261 անձի բարեվարքության ուսումնասիրություն է արվել. Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի բարեվարքության վերաբերյալ ուսումնասիրությունների իրականացման վարչությունը 2022 թվականի առաջին կիսամյակում իրականացրել է պետական պաշտոնի հավակնող 261 անձի բարեվարքության ուսումնասիրություն։
Հանձնաժողովը հայտնում է, որ 261 եզրակացությունից 149-ը եղել են դրական, 29-ը՝ բացասական, 78-ը՝ դրական վերապահումով: 1 անձի վերաբերյալ որոշում չի կայացվել՝ Հանձնաժողովի անդամների ձայների հավասար բաշվելու հետևանքով:
Ներկայացված եզրակացություններից 34-ը վերաբերում են Հակակոռուպցիոն դատարանի դատավորի թեկնածուներին, 14-ը՝ վերաքննիչ քաղաքացիական դատարանում հակակոռուպցիոն քաղաքացիական գործերով բողոքարկման ենթակա դատական ակտերի վերանայումն իրականացնող դատավորների թեկնածուներին, 20-ը՝ վերաքննիչ քրեական դատարանում կոռուպցիոն հանցագործությունների գործերով բողոքարկման ենթակա դատական ակտերի վերանայումն իրականացնող դատավորների թեկնածուներ, 45-ը՝ Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածուներին, 100-ը՝ դատախազների թեկնածությունների ցուցակում ընդգրկվել հավակնող անձանց, 15-ը՝ դատախազների առաջխաղացման ցուցակում ընդգրկվել հավակնող դատախազի թեկնածուներին, 1-ը՝ Գլխավոր դատախազի թեկնածուին, 32-ը՝ Հակակոռուպցիոն կոմիտեի օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող ստորաբաժանման պաշտոններում նշանակվել հավակնող թեկնածուներին:

Նմանատիպ նյութեր
1213 դիտում
07:46 03-02-2024
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը ուսումնասիրում է Կարեն Թումանյանի բարեվարքության հարցը․ «Ժողովուրդ»
2394 դիտում
23:35 31-07-2020
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը ուսումնասիրություն է սկսել Հայկ Սարգսյանի հետ կապված սկանդալի առնչությամբ
Այս բաժնից
946 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
970 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»