69105 դիտում
18:58 09-08-2022
Վանաձորի բժշկական կենտրոնի բժիշկներին հաջողվել է փրկել դանակահարված 29-ամյա տղայի կյանքը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Հուլիսի 21-ին՝ կեսգիշերին մոտ, Վանաձորի բժշկական կենտրոն է ընդունվել երիտասարդ տղա՝ կրծքավանդակի շրջանում սուր կտրած-ծակած վնասվածքներով, արյունահոսական շոկով, մթագնած գիտակցությամբ, ծայրահեղ ծանր վիճակում:
Օրվա հերթապահ բժիշկները՝ վիրաբույժ Արտակ Քալաշյանը, վնասվածքաբան Վահրամ Գրիգորյանը եւ անեսթեզիոլոգ Հովսեփ Հովհաննիսյանը, ճիշտ կողմնորոշվելով, հիվանդին անմիջապես բարձրացնում են վիրահատարան:
Յուրաքանչյուր վայրկյանը թանկ էր, տղայի կյանքը «թելից էր կախված»: Բժիշկների հերթապահ խմբին են միանում նաեւ Վանաձորի բժշկական կենտրոնի վիրաբույժ Դավիթ Ազարյանը եւ վիրաբուժական բաժանմունքի վարիչ Հովակիմ Գոքորյանը: Հենց վիրահատարանում արդեն մի կողմից բուժական միջոցառումներն էին կատարվում, մյուս կողմից՝ անհրաժեշտ հետազոտություններն իրականացվում:
Վնասվածքները շատ էին՝ կյանքին վտանգ սպառնացող: Վնասված էին թոքերը, ստոծանին, վնասվածքը շարունակվում էր մինչեւ որովայնի խոռոչ: Որովայնահատումից հետո պարզ դարձավ, որ վնասված էր նաեւ հաստ աղիքը, ստամոքսը, բարակ աղիները եւ լյարդը:
Շուրջ 4 ժամ տեւած բարդ վիրահատությունը, ի պատիվ Վանաձորի բժշկական կենտրոնի բժիշկների ու ողջ բուժանձնակազմի, անցել է բարեհաջող: Տուժած երիտասարդը տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք, գտնվել բուժանձնակազմի հսկողության ու ուշադրության ներքո: Հետո արդեն՝ հիվանդասենյակ:
Ի շնորհիվ բժշկական կենտրոնի օրվա հերթապահ խմբի բժիշկների ճիշտ կողմնորոշվելու, այնուհետ արդեն խմբին միացած մյուս բժիշկների ու ողջ բուժանձնակազմի պրոֆեսիոնալ գործողությունների, հնարավոր եղավ փրկել երիտասարդ տղայի կյանքը:
29-ամյա տղան դուրս է գրվել հիվանդանոցից ապաքինումով:
«Վանաձորի բժշկական կենտրոն»-ի մամուլի ծառայություն

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+
Նմանատիպ նյութեր
10306 դիտում
18:18 24-06-2023
Վանաձորի բժշկական կենտրոնում հաջողվել է փրկել դանակահարված տղամարդու կյանքը
57198 դիտում
12:35 06-12-2016
Արտակարգ դեպք՝ քոլեջում. «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի բժիշկներին հաջողվել է փրկել երեխաների կյանքը
Այս բաժնից
460 դիտում
19:05 20-12-2024
Քննարկվել է «Ակադեմիական քաղաք» ծրագրի ընթացիկ իրավիճակն ու իրականացման ռազմավարությունը
436 դիտում
18:53 20-12-2024
ԲԴԽ նախագահ Արթուր Աթաբեկյանն ընդունել է Ղազախստանի դեսպանին
997 դիտում
18:40 20-12-2024
Պարեկային ծառայության համալրման նպատակով ընդունելությունը շարունակվում է