211652_close_icon
views-count10306 դիտում article-date 18:18 24-06-2023

Վանաձորի բժշկական կենտրոնում հաջողվել է փրկել դանակահարված տղամարդու կյանքը

Վանաձորի բժշկական կենտրոնի շտապօգնության կայանում ահազանգ է ստացվել դանակահարության դեպքի մասին:

Ահազանգն ստանալուն պես շտապ բուժօգնության բրիգադը մեկնել է կանչի վայր: Տեղում առաջին անհրաժեշտ բուժօգնություն ցուցաբերելուց հետո տղամարդը տեղափոխվել է հիվանդանոց:

Վանաձորի բժշկական կենտրոնի մամուլի ծառայության փոխանցմամբ՝ վիճակը ընդունման պահին գնահատվել է ծայրահեղ ծանր, առկա էր հեմոռագիկ շոկ: Տղամարդն անմիջապես տեղափոխվել է վիրահատարան: Տուժածի մոտ հայտնաբերվել է կրծքավանդակի՝ աջից առաջնային պատի ծակած-կտրած թափանցող վերք: Վնասված է եղել աջ թոքը, միջկողային զարկերակը, թափանցող վերքն ավարտվել է սրտակրանքի շրջանում: Պացիենտի մոտ՝ պլևրալ խոռոչում, առկա է եղել մոտ 2 լիտր արյուն: Յուրաքանչյուր րոպեն թանկ էր:

Շնորհիվ վիրաբուժական թիմի (վիրաբույժներ՝ վիրաբուժական բաժանմունքի վարիչ Հովակիմ Գոգորյան, Դավիթ Ազարյան, անեսթեզիոլոգ՝ Մարտուն Մադոյան) կատարվել է բարդ վիրահատություն՝ հեմոստազ, թոքի ամբողջականության վերականգնում, սրտապարկի վերականգնում: Մոտ 1.5 ժամ տևած վիրահատությունը բարեհաջող ընթացք է ունեցել:

Հետվիրահատական շրջանում ևս բարդություններ չեն առաջացել: Տղամարդն արդեն դուրս է գրվել հիվանդանոցից՝ լավացումով: Մասնագիտական պրոֆեսիոնալիզմի, օպերատիվ գործողությունների ու փոխգործակցության արդյունքում բժիշկներին հաջողվել է փրկել երիտասարդ տղայի կյանքը:

 

Նմանատիպ նյութեր