2557 դիտում
13:48 10-08-2022
Փաշինյան Նիկոլը երբեք իշխանությունից չի հրաժարվի․ Կարեն Հեքիմյան
«Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ նախագահ Կարեն Հեքիմյանը ֆեյսբուքյան էջում գրել է. «Կարո՞ղ էր արդյոք Տեր-Պետրոսյան Լևոնը 1998թ չհրաժարվել ՀՀ նախագահի պաշտոնից: Կարծում եմ, որ կարող էր: Այդ դեպքում, ինչու՞ վերջինս հրաժարական ներկայացրեց: Որովհետև, նրա հետագա պաշտոնավարումը կարող էր իրականացվել միայն քաղաքական վեկտորի փոփոխության դեպքում: Տեր-Պետրոսյանն այն մարդկանցից չէր, որոնք հեշտ դավաճանում են իրենց սկզբունքներին: Հետևաբար, նա չհրաժարվելով սկզբունքներից, հրաժարվեց պաշտոնից:
Կարո՞ղ է արդյոք Փաշինյան Նիկոլը հրաժարվել ՀՀ վարչապետի պաշտոնից: Կարծում եմ, որ չի կարող: Ինչու՞: Որովհետև, վերջինիս պաշտոնավարումը, ի սկզբանե, որևէ քաղաքական վեկտոր չի ունեցել, հիմնված է եղել բացառապես մանիպուլյատիվ գաղափարների վրա: Փաշինյան Նիկոլը երբեք իշխանությունից չի հրաժարվի, քանզի,դասական իմաստով, մանիպուլյացիան իրենից ենթադրում է բոլոր միջոցներով իրականացնել սեփական նպատակները և շահույթ ստանալ: Հետևաբար, նա ունենալով սեփական նպատակները և գիտակցելով շահույթ ստանալու հեռանկարը, երբեք պաշտոնից չի հրաժարվելու:
Ասածս այն է, որ Փաշինյան Նիկոլը Տեր-Պետրոսյան Լևոն կամ, նույնիսկ՝ Սարգսյան Սերժ չէ: Վերջինիս դեպքում, չեն գործում «քաղաքական ֆիասկո» կամ «կրիտիկական զանգված» ձևաչափերը:
Պայքարի մնացած տարբերակներն ինքներդ ընտրեք կամ դիմեք հանճարեղ Օստապ Բենդերին, որը գիտեր քաղաքացիներից գումար խլելու շուրջ 400 համեմատաբար ազնիվ միջոց: Դե, գումար խլելն էլ, իշխանություն խլելու նման մի բան է»։

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
721 դիտում
18:27 23-12-2024
Շարմազանով. Բա որ Արցախը «հանձնված» էր մինչեւ իրեն, ինչո՞ւ ինքը մարեց 5 հազար ընտանիքի ճրագ
604 դիտում
18:17 23-12-2024
Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է Հովհաննես Չեքիջյանին ծննդյան 96-ամյակի առթիվ
409 դիտում
18:04 23-12-2024
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են թվայնացման ոլորտում կատարված աշխատանքը և հետագա աշխատանքային պլանը