1570 դիտում
12:17 10-08-2022
Զոհվածների ծնողների բողոքի ակցիան ՊՆ-ի դիմաց. նրանք պահանջում են հանդիպում գումարտակի հրամանատարի հետ. ուղիղ. News.am
Պաշտպանության նախարարության շենքի առջև այսօր՝ օգոստոսի 10-ին, բողոքի ակցիա են իրականացնում 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողները:
News.am-ի փոխանցմամբ՝ նրանք պահանջում են հանդիպել Մարտակերտի 5-րդ պաշտպանական շրջանի 4-րդ գնդի հրամանատար Պավլիկ Քյարամյանի հետ, որին մեղադրում են իրենց որդիների զոհվելու մեջ։
Ծնողներին վրդովվեցրել է այն փաստը, որ Պավլիկ Քյարամյանին շնորհվել է «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշան:
Հիշեցնենք, որ նույն պահանջով զոհված զինծառայողների ծնողները նույնպես հուլիսի 29-ին բողոքի ակցիա էին իրականացրել ՊՆ-ի դիմաց: Այդ ժամանակ ՊՆ-ից վստահեցրել էին, որ եռօրյա ժամկետում իրենց պատասխան կտրվի ՝ Պավլիկ Քյարամյանի առերեսման հարցով: Սակայն եռօրյա ժամկետը լրացել է, բայց այդպես էլ ՊՆ-ից որևէ պատասխան չեն տվել: Նշենք, որ Մարտակերտի 5-րդ պաշտպանական շրջանի 4-րդ գումարտակից զոհվել է 37 զինծառայողներ, նրանցից կեսից ավելին հուղարկավորել են պատերազմից մեկ տարի անց:

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
5167 դիտում
12:51 19-11-2020
Անհետ կորած զինծառայողների ծնողների բողոքի ակցիան` ՈՒՂԻՂ. Tert.am
Այս բաժնից
1012 դիտում
13:39 10-01-2025
Ջալալ Հարությունյանի գործով մեղադրող և տուժող կողմերը պահանջում են մեղավոր ճանաչել նրան
1060 դիտում
13:24 10-01-2025
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով
763 դիտում
12:56 10-01-2025
Փաշինյանն իր ճաշակով փոխել է օրհներգի տողերի տեղն ու հպարտանում է, որ օրենք են խախտել. Գեղամ Մանուկյան