211652_close_icon
views-count985 դիտում article-date 19:18 10-08-2022

Արցախի նախագահն ընդունել է անհայտ կորած զինծառայողների մի խումբ հարազատների

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը օգոստոսի 10-ին ընդունել է  անհայտ  կորած զինծառայողների մի խումբ հարազատների:

Ինչպես  տեղեկացնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմից, նախագահ Հարությունյանը ներկաներին տեղեկացրել է 44-օրյա պատերազմում անհայտ կորածների ճակատագրերի պարզման ուղղությամբ կատարվող քայլերի մասին, պատասխանել նրանց հարցերին: 

Հանդիպմանը մասնակցել է Արցախի Անհայտ կորած ազատամարտիկների հարազատների միության նախագահ Վերա Գրիգորյանը:

Նմանատիպ նյութեր