1487 դիտում
09:49 11-08-2022
Պուտինի օղակը սեղմվում է․ «Ամերիկայի ձայն»
ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը երեքշաբթի օրը պաշտոնապես հավանություն տվեց ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցությանը, ինչը ուղիղ պատասխան է Ռուսաստանի կողմից Ուկրաինայի դեմ շարունակվող ներխուժմանը եւ ուժեղ ապտակ՝ նախագահ Պուտինին: Հաղորդում է «Ամերիկայի ձայնը»։
Ինչպես Բայդենն է ասում, «Այսօր, երբ պուտինյան Ռուսաստանը խարխլում է Եվրոպայում խաղաղությունն ու անվտանգությունը, երբ ավտոկրատները մարտահրավեր են նետում միջազգային օրենքների վրա, ավելի է կարեւորվում Հյուսիսատլանտյան դաշինքի նկատմամբ Ամերիկայի հավատարմությունը»:
Ֆիններն ու շվեդները դաշինքին կտան փոքր, բայց առաջադեմ զինված ուժեր: Ֆինլանդիայի անդամակցությամբ 1300 կիլոմետրով կերկարի Ռուսաստանի հետ ՆԱՏՕ-ի սահմանը: Իսկ սա պարզապես Պուտինի սխալ հաշվարկի արդյունքն է, ասում է Ժողովրդավարությունների պաշտպանության հիմնադրամից Բրեդլի Բոումենը:
«Եթե Վլադիմիր Պուտինը կամ Ռուսաստանի որեւէ մեկ այլ ղեկավար փորձի ագրեսիա ծրագրել ՆԱՏՕ-ի դեմ Սև ծովի տարածաշրջանում կամ նույնիսկ Բալթյան երկրներում, պետք է լավ մտածի, թե ինչ կարող է իրենց սպասել Ֆինլանդիայից»,- ասում է վերլուծաբանը:
ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինն այցելել է Լատվիայում տեղակայված ամերիկյան զորքերին: Դրանից մեկ օր առաջ ԱՄՆ-ը հայտարարել էր Ուկրաինային եւս 1 միլիարդ դոլարի նոր ռազմական օգնություն հատկացնելու մասին:
Չնայած նրան, որ Ռուսաստանը մեծ կորուստներ է պատճառել ուկրաինական ուժերին, Պենտագոնը գտնում է, որ Ուկրաինան շարունակում է արդյունավետորեն օգտագործել Արևմուտքի տրամադրած զենքերը, ինչի վկայությունը մոտ 4000 զրահամեքենայի կորուստն է Ուկրաինայում: Իսկ ռուսական բանակում զոհերի թիվն անցած վեց ամիսների ընթացքում կազմում է 70-80 հազար, ասում է ԱՄՆ-ի պաշտպանության փոխնախարար Քոլին Քալը:
Այս ընթացքում Բուչայում փորում են նոր գերեզմանափոսեր, հուղարկավորելու համար անհայտ զինվորներին ու քաղաքացիներին: Այս ընթացքում ծուխ է բարձրանում Ղրիմի ռուսակաան ռազմաբազայից: Ու եթե հաստատվի, որ բազային հարվածել են ուկրաինական ուժերը, կնշանակի, որ մարտերն, առաջին անգամը լինելով, տեղափոխվում են դեպի Ղրիմ, երբ նախագահ Զելենսկին հայտարարում է, որ պատերազմը չի ավարտվելու այնքան ժամանակ, քանի դեռ Ղրիմը չի վերադարձել Ուկրաինային:

Նմանատիպ նյութեր
3425 դիտում
10:38 11-05-2017
Կարեն Կարապետյանի շուրջ օղակը սեղմվում է. «Հայկական ժամանակ»
4351 դիտում
15:59 22-08-2017
ԻՊ գրոհայինների օղակը գնալով սեղմվում է. նրանք նահանջել են դեպի Թալլ-Աֆար քաղաքի կենտրոնը
6124 դիտում
11:26 14-06-2018
Տարոն Մարգարյանի շուրջ օղակը սեղմվում է. քաղաքապետարանի հետ առնչվող 3-րդ քրգործն է հարուցվել․ «Ժողովուրդ»
Այս բաժնից
1270 դիտում
07:47 18-10-2024
Հովիկ Աղազարյանի բիզնեսմեն որդին նոր ոլորտներ է նվաճում. «Ժողովուրդ»
1018 դիտում
07:18 18-10-2024
«Տաշիր»-ին մերժում են, իսկ տնօրենին Ավանեսյանը փոխնախարար դարձրեց. «Ժողովուրդ»
952 դիտում
09:05 17-10-2024
Ինչո՞ւ Ադրբեջանը չի ցանկանում խաղաղության պայմանագիր կնքել Հայաստանի հետ. «Փաստ»