1637 դիտում
10:49 11-08-2022
Զանգվածը միասնական է ցանկացած հեղինակություն մերժելու հարցում․ «Առավոտ»
«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Մոտ հարյուր տարի առաջ՝ 1930 թվականին, լույս տեսավ իսպանացի փիլիսոփա Օրտեգա-Ի-Գասեթի գիրքը, որի անունն այսօր էլ արդիական է հնչում՝ «Զանգվածների ապստամբությունը»: Գիրքն այն մասին է, թե ինչպիսի հաճույք է ստանում անհատը, երբ միաձուլվում է ամբոխի հետ եւ հակառակը՝ ինչպիսի բերկրանք է ապրում զանգվածը, երբ իրեն է միանում անհատը: Բավարարվածությունն, այսպիսով, փոխադարձ է, ինչպես՝ սիրո ժամանակ: Բայց, ինչպես նույն՝ սիրո դեպքում, ձգողականությունն ու հետմղումն իրար հաջորդում են. չի կարող լինել բացարձակ միաձուլում կամ վերջնական բաժանում:
Ամբոխ-անհատ հարաբերությունների դեպքում, ինչպես նկարագրում է Օրտեգա-Ի-Գասեթը, կան երկու՝ իրար հակասող գործընթացներ: Հեղինակը գրում է, որ զանգվածայնությունն, ի վերջո, բերում է տրոհման, որը նա անվանում է «վայրենացում», երբ հասարակության մեջ չկա համերաշխություն, եւ այն կազմված է մանր, իրար հանդեպ թշնամանքով լցված խմբակներից: Այդ «վայրենացումը» փիլիսոփան հակադրում է քաղաքակրթությանը, որը, նրա բնութագրմամբ, «համագոյակցելու կամք» է:
Մինչդեռ զանգվածը չի պատրաստվում որեւէ մեկի հետ համագոյակցել՝ բացի ինքն իրենից: «Այն, ինչ ամբոխ չէ, մահացու ատելության առարկա է»,-գրում է իսպանացին, որը հրաշալիորեն կանխատեսել էր, թե ինչ է տեղի ունենալու իր երկրի հետ վեց տարի հետո:
Իսկապես, երբ մարդը միայնակ է կամ թեկուզ հարազատների, ընկերների շրջապատում է, նրա մտքով չի անցնի թմբուկ վերցնել եւ «հու» բղավել, դա հնարավոր է, երբ իր կողքին կան հարյուրավոր իր պես ոգեւորված մարդիկ: Զանգվածի հետ միաձուլվելու բերկրանքը, սակայն, չի կարող հավերժ տեւել: Եվ դրան, որպես կանոն, հետեւում է տրոհման ժամանակաշրջանը, երբ «հու» գոռալու որեւէ ցանկություն չկա, եւ հակառակը՝ կա թշնամանք՝ տարբեր փոքր խմբերի միջեւ:
Այսօր դժվար թե հնարավոր լինի հավաքել մարդկանց՝ թմբուկի շուրջ կամ ուղարկել նրանց՝ դատարանները շրջափակելու: Բայց մի հարցում զանգվածը հիմա էլ է միասնական՝ ցանկացած հեղինակություն մերժելու հարցում: Փորձեք տալ որեւէ մարդու անուն՝ ոչ միայն որպես ապագա կառավարության՝ ձեզ համար նախընտրելի պաշտոնյա, այլ պարզապես՝ որպես խելացի, պարկեշտ մարդ կամ լավ մասնագետ: Եվ կտեսնեք, թե ինչ կլինի: Ամբոխը կբզկտի ոչ միայն այդ մարդուն, այլեւ ձեզ՝ որ համարձակվել եք այդ անունը տալ: Այդ՝ բացասական իմաստով Հայաստանում կա հասարակական գրեթե կատարյալ կոնսենսուս: Դա, մեղմ ասած, խիստ դժվարացնում է որեւէ նոր գաղափարի առաջ քաշումն ու քննարկումը»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
3153 դիտում
10:47 27-06-2019
Եթե այսօր մերժում եմ այն ամենը, ինչ եղել է ինձնից առաջ, ապա վաղը մերժելու են ինձ․ «Առավոտ»
2173 դիտում
15:45 09-02-2014
Ձյան հսկա զանգվածը լեռներից գյուղ է ներխուժում. տեսանյութ
Այս բաժնից
1270 դիտում
07:47 18-10-2024
Հովիկ Աղազարյանի բիզնեսմեն որդին նոր ոլորտներ է նվաճում. «Ժողովուրդ»
1018 դիտում
07:18 18-10-2024
«Տաշիր»-ին մերժում են, իսկ տնօրենին Ավանեսյանը փոխնախարար դարձրեց. «Ժողովուրդ»
952 դիտում
09:05 17-10-2024
Ինչո՞ւ Ադրբեջանը չի ցանկանում խաղաղության պայմանագիր կնքել Հայաստանի հետ. «Փաստ»