41039 դիտում
22:00 11-08-2022
Գործարար «Լֆիկ Սամոյի» «Երևան Սիթի» սուպերմարկետի անվտանգության պետը դիմել է ոստիկանություն
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ ոստիկանության կենտրոնական բաժնում նախապատրաստված նյութերը փոխանցվել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք–Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին՝ հետագա ընթացքը լուծելու համար:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկ ՝ օգոստոսի 10–ին, ոստիկանություն է ահազանգել Երևանի բնակիչ, 40-ամյա Գագիկ Ա.-ն և հայտնել, որ ինքը աշխատում է «Երևան Սիթի» սուպերմարկետի անվտանգության պետ ու Մաշտոցի պողոտայում գործող «Երևան Սիթի»-ից հափշտակել են խոշոր չափի գումարի ծխախոտ:
Ահազանգով մեկնած ոստիկաններին Գագիկ Ա.-ն հայտնել է, որ իրեն պատճառվել է մոտ 700 հազար դրամի նյութական վնաս:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանության կենտրոնական բաժնի ծառայողները ենթադրյալ կասկածյալի ինքնությունը պարզել են:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի

Նմանատիպ նյութեր
162468 դիտում
18:56 02-11-2017
Արտակարգ իրավիճակ ԱԺ պատգամավոր «Լֆիկ Սամոյի» քրոջը պատկանող «Կայզեր» սուպերմարկետում
Այս բաժնից
42664 դիտում
18:14 19-01-2025
Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները