211652_close_icon
views-count1642 դիտում article-date 09:13 12-08-2022

Ինչպես Թայվանը կարող է պաշտպանվել Չինաստանից․ «Ամերիկայի ձայն»

Թայվանն այսօր մեծ ջանքեր է գործադրում իր դիրքերը պահպանելու համար՝ չինական ինքնաթիռների ու ռազմանավերի մոտեցման պայմաններում: Հաղորդում է «Ամերիկայի ձայնը»։ 

Սակայն վերլուծաբանների մեծամասնությունը համաձայն է, որ Թայվանը դժվար էլ կարողանա դիմակայել Չինաստանին պատերազմի պարագայուն, որի ռազմական բյուջեն 22 անգամ ավելի մեծ է:

Խնդիրը ոչ թե Չինաստանին գերազանցելը, այլ նրան խորամանկորեն շրջանցելն է, ասում է Լի Հսիմինը, ով մինչև 2019 թվականը եղել է Թայվանի բարձրագույն զինվորական սպա:

«Մենք շատ սահմանափակ ռեսուրսներ ունենք։ Այնպես որ, իմ կարծիքով, պետք է կենտրոնանալ Էկզիստենցիալ սպառնալիքի վրա»,- ասում է նա։

Էկզիստենցիալ սպառնալիքը, ասում է նա, չինական լայնածավալ ներխուժումն է կամ շրջափակումը: Դրանից պաշտպանվելու համար Լին ասում է, որ Թայվանը պետք է դառնա մի մեծ փուշ ընդդեմ Չինաստանի:

«Մենք նրանց պետք է զգուշացնենք, որ նման քայլը նրանց համար մեծ կորուստներով պայմանավորված կլինի»,- ասում է նա։

Լին այսպես կոչված ասիմետրիկ պաշտպանության հիմնական ջատագովն է, որը ներառում է մեծ քանակությամբ փոքր տեսակի զենքեր։

Ուկրաինայում այդ զինատեսակները շատ հաջողակ կիրառվել են ռուսական շատ ավելի հզոր բանակի դեմ:

Խնդիրն այն է, որ Թայվանն իր սահմանափակ ռեսուրսների մեծ մասը ծախսում է մեծ զինատեսակների վրա, ինչպիսիք են կործանիչները և տանկերը:

«Ես անհանգստանում եմ, որ մեր գեներալները դեռ պատրաստվում են անցած սերունդի պատերազմին: Եթե մենք շարունակենք մեր գումարները ներդնել այս տեսակի կործանիչների, ռազմանավերի կամ տանկերի մեջ, անկասկած, կձախողվեք»,- պնդում է նա:

Մեկ այլ գործոններից է ԱՄՆ-ի բանակը. ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը պնդում է, որ ԱՄՆ կպաշտպանի Թայվանը: Սակայն Չինաստանի վերջին զորավարժությունների ժամանակ ամերիկյան ավիակիրները համեմատաբար հեռու մնացին:

Լին ասում է, որ այդ խառը հաղորդագրությունները կարող են խաթարել Թայվանի վստահությունը ԱՄՆ աջակցության նկատմամբ: Դա ևս մեկ պատճառ է , որ Թայվանը ձեռք բերի իրեն պաշտպանող անհրաժեշտ զինատեսակներ: Նա կոչ է անում Թայվանի իշխանություններին անել ամեն ինչ՝ ասիմետրիկ կարողությունները զարգացնելու համար:

Այս զենքերը կարող է չափազանց ուժեղացնել Թայվանը, որը կարող է զսպել Չինաստանը Թայվանի վրա հարձակվելուց։

Նմանատիպ նյութեր