2708 դիտում
10:47 12-08-2022
Էստոնիան և Լատվիան դուրս եկան Չինաստանի հետ համագործակցության «17+1» ձևաչափից. Deutsche Welle
Էստոնիան և Լատվիան, որոնք Եվրամիության և ՆԱՏՕ-ի անդամներ են, այլևս մտադիր չեն համագործակցել Չինաստանի հետ, այսպես կոչված, «17 գումարած 1» ձևաչափով։ Փոխարենը, երկու երկրները կձգտեն կառուցել «կառուցողական և պրագմատիկ հարաբերություններ» Պեկինի հետ երկկողմ հիմքի վրա և ԵՄ-Չինաստան կապերի զարգացման միջոցով : Այս մասին հինգշաբթի՝ օգոստոսի 11-ին, տեղեկացրել են Լատվիայի և Էստոնիայի արտաքին գործերի նախարարությունները։ Լիտվան դուրս էր եկել 17+1 ձևաչափից 2021 թվականի մայիսին։ Գրում է Deutsche Welle-ը։
«Չինաստանի հետ համագործակցության «17 գումարած 1» ձևաչափն անպիտան դարձավ և տարաձայնություններ առաջացրեց Լիտվայի դուրս գալուց շատ առաջ: Այժմ Լատվիան և Էստոնիան են փակում դուռը»,- Թվիթերում գրել է Լիտվայի ԱԳՆ ղեկավար Գաբրիելիուս Լանդսբերգիսը։
Նրա կարծիքով, Պեկինի հետ համաեվրոպական համագործակցության ձեւաչափը պետք է փոխարինի նախկին հարթակին։ Այն «պետք է փոխարինվի ԵՄ 27+1-ով», - ասել է Լանդսբերգիսը:
2021 թվականի նոյեմբերի վերջին Պեկինը իջեցրեց Լիտվայի հետ դիվանագիտական հարաբերությունների մակարդակը այն բանից հետո, երբ Վիլնյուսը բացեց Թայվանի պաշտոնական ներկայացուցչությունը, մինչդեռ աշխարհի շատ երկրներում գործում են Թայվանի մայրաքաղաք Թայբեյի ներկայացուցչությունները, ինչը օգնում է խուսափել Չինաստանի հետ հակամարտություններից։ Իսկ դեկտեմբերի սկզբին ամբողջական դադարեցին ՉԺՀ-ի և Լիտվայի միջև առևտրային հարաբերությունները։

Նմանատիպ նյութեր
2679 դիտում
23:17 23-07-2020
Ուելսի հռչակագրի 80-ամյակի կապակցությամբ ԱՄՆ-ն, Լատվիան, Լիտվան և Էստոնիան հանդես են եկել հայտարարությամբ
1316 դիտում
16:00 07-09-2022
Լատվիան, Լիտվան և Էստոնիան համաձայնության են եկել ռուսների մուտքը սահմանափակելու վերաբերյալ
Այս բաժնից
3205 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2227 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը
1099 դիտում
09:00 10-12-2024
Դատական մարմինների ակտերը կադաստրի կոմիտե կներկայացվեն էլեկտրոնային տարբերակով. նախագիծ. «Փաստ»