912 դիտում
10:52 21-11-2022
ՄԻՊ-ին առընթեր երեխաների և երիտասարդների իրավունքների հարցերով հասարակական խորհրդի անդրանիկ նիստը
Նոյեմբերի 20-ին տեղի է ունեցել Մարդու իրավունքների պաշտպանին առընթեր երեխաների և երիտասարդների իրավունքների հարցերով հասարակական խորհրդի անդրանիկ նիստը, որի մեկնարկին Պաշտպանը ստորագրել է խորհրդի ձևավորման վերաբերյալ որոշումը։ Այս մասին հայտնում է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը։
Խորհրդի նպատակն է երեխաների և երիտասարդների իրավունքների պաշտպանության ոլորտում աջակցել Պաշտպանի գործունեությանը որպես խորհրդատվական մարմին:
Խորհրդի խնդիրներն են՝ աջակցել Պաշտպանին երեխաների և երիտասարդների հետ համագործակցության զարգացմանը, խթանել երեխաների և երիտասարդների իրավունքների պաշտպանության ոլորտին առնչվող խնդիրների վերհանմանը, աջակցել Պաշտպանին երեխաների և երիտասարդների իրավունքների վերաբերյալ իրազեկավածության բարձրացմանը:
Նիստի մեկնարկին ողջույնի խոսքով հանդես են եկել ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը և Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիսթինե Վայգանդը։
Ընդգծելով խորհրդի նպատակը՝ Պաշտպանը նշել է․ «Տարիներ առաջ՝ նոյեմբերի 20-ին, ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի կողմից ընդունվել է Երեխաների իրավունքների մասին հռչակագիրը։
Սակայն սա պարզապես տոնացույցի հերթական օր չէ, երբ մենք պիտի միայն շնորհավորենք միմյանց։ Սա ևս մեկ առիթ է վերահաստատելու մեր հանձնառությունները և մեծացնելու մեր ջանքերը՝ երեխաների և երիտասարդների ձայնն առավել լսելի դարձնելու նպատակով»,- նշել է Գրիգորյանը։
Կարևորելով ՅՈՒՆԻՍԵՖ-ի և Մարդու իրավունքների պաշտպանի արդյունավետ համագործակցությունը՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչը ասել է․ «Հպարտ ենք աջակցելու Մարդու իրավունքների պաշտպանի ջանքերին՝ ամրապնդելու երեխայի իրավունքների անկախ մշտադիտարկումը՝ դրանով իսկ նպաստելով ՀՀ հանձնառությանը Երեխայի իրավունքների մասին կոնվենցիային: Այս սերունդը պետք է պահանջի կառավարությունների, բիզնեսների և համայնքների ղեկավարներից մեկընդմիշտ դադարեցնել երեխայի իրավունքների ոտնահարումը: Մենք բոլո՛րս պետք է քայլեր ձեռնարկենք՝ համոզվելու, որ յուրաքանչյուր երեխա կարող է իրացնել իր իրավունքներից յուրաքանչյուրը»։
Նիստի ընթացքում խորհրդի անդամները ներկայացրել են խորհրդի գործունեության առաջնահերթությունները, իրենց մտահոգությունները, բարձրացրել են իրենց հուզող կարևոր հարցերը և առաջարկել են տարբեր հարցերի վերաբերյալ իրենց լուծումները։

Նմանատիպ նյութեր
1089 դիտում
16:58 20-11-2022
Կայացել է ՄԻՊ-ին առընթեր երեխաների և երիտասարդների իրավունքների հարցերով հասարակական խորհրդի անդրանիկ նիստը
Այս բաժնից
907 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
925 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»