35925 դիտում
10:58 13-08-2022
«Բարեկամություն» մետրոյի տակ գտնվող հեռախոսների տաղավարներից հափշտակել են խոշոր չափի բջջային հեռախոսներ ու աքսեսուարներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Մետրոպոլիտենի պահպանության բաժնում նախապատրաստված նյութերը փոխանցվել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժին՝ վարույթ նախաձեռնելու համար։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը ՀՀ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն է ահազանգել Երևանի բնակիչ Անահիտ Ա-ն և հայտնել, որ օգոստոսի 9-ին, ժամը 23։00-ից մինչև օգոստոսի 10-ի ժամը 07։30-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ դռան փականի օղակը կոտրելու միջոցով «Բարեկամություն» մետրոյի գետնանցումում գտնվող իրեն պատկանող 6-րդ և 7-րդ տաղավարներից գողացել են բջջային հեռախոսներ և աքսեսուարներ։
Դեպքի վայր են ժամանել Արաբկիրի քննչական բաժնի խումբը՝ քննիչ Այվազյանի գլխավորությամբ։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությունը կատարած անձի ինքնությունը պարզելու, նրան և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ կան տեսախցիկների կադրեր թե ինչպես է գողն իր սև գործն անում ու հեռանում։ Անահիտ Ա-ին էլ պատճառվել է խոշոր չափի նյութական վնաս։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+
Նմանատիպ նյութեր
1369 դիտում
12:16 19-04-2024
«Արմավիր» ՔԿՀ-ում խցերից բջջային հեռախոսներ, բջջային հեռախոսների պարագաներ և արգելված այլ իրեր են հայտնաբերվել
22607 դիտում
18:33 19-08-2014
Արտակարգ իրավիճակ «Բարեկամություն» մետրոյի կայարանում. երեխայի ոտքը մնացել է շարժասանդուղքի տակ