211652_close_icon
views-count3628 դիտում article-date 12:23 15-08-2022

Փլատակների տակից 21 տրանսպորտային միջոց է դուրս բերվել

Երեւան քաղաքի եւ հարակից մարզերի ՓԾ ստորաբաժանումներում իրականացվում է ուժեղացված ծառայություն․ հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել է 350 փրկարարական ծառայող։

Այս մասին տեղեկացնում են Արտակարգ իրավիճակների նախարարությունից։

«Փրկարարները փլատակների տակից դուրս են բերել 10 տուժածի, 6 դի, ինչպես նաեւ 21 տրանսպորտային միջոց․ հրդեհաշիջման եւ որոնողական աշխատանքները շարունակվում են․ աշխատանքներին մասնակցում է մոտ 150 կամավոր։

Որոնողա-փրկարարական աշխատանքների բարդությունը պայմանավորված է փլուզման, ինչպես նաեւ հրդեհի մասշտաբների մեծությամբ»,-նշել է նա։

Նմանատիպ նյութեր