211652_close_icon
views-count4056 դիտում article-date 21:47 22-08-2017

Իտալիայում երկրաշարժից հետո 3 երեխա է դուրս բերվել փլատակների տակից

Երկուշաբթի երեկոյան Տիրրենյան ծովում տեղի ունեցած երկրաշարժից հետո իտալական հրշեջները կարողացել են փրկել երեք երեխայի, որոնք մնացել էին բնակելի տան ավերակների տակ: Այդ մասին գրում է РИА Новости-ն: ինչպես հայտնում է աղբյուրը` Իտալիայի երկրաբանության և վոլկանոլոգիայի ազգային ինստիտուտը հաղորդել է, որ երկրաշարժի ուժգնությունը եղել է 4.0 մագնիտուդ: Էպիկենտրոնը եղել է ծովի մոտ, մոտ 10 կմ խորության վրա` Իսպանիայի արևմտյան ափի անմիջական հարևանությամբ: Տեղական իշխանությունների վերջին տեղեկությունների համաձայն երկրաշարժի հետևանքով մահացել է 2 կին: Վիրավորվել է 39 մարդու: Իտալիայի քաղաքացիական պաշտպանության ծառայության ղեկավար Անժելո Բորելը հայտարարել է, որ կղզու աղետի պատճառով մոտ 2,6 հազար մարդ անօթևան է դարձել:

Նմանատիպ նյութեր