211652_close_icon
views-count10147 դիտում article-date 10:24 02-10-2016

Սիրիացի փրկարարը չի կարողանում զսպել արցունքները. հրթիռակոծությունից հետո փլատակների տակից դուրս է բերվել 1 ամսական երեխա. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Սիրիայի հյուսիսարևմտյան մասում գտնվող Իդլիբ քաղաքի հրթիռակոծություններից հետո փրկարարները փլատակների տակից դուրս են բերել նորածին երեխայի: Այս մասին հայտնում է Daily Mail-ը: Աբու Քիֆա անունով սիրիացի փրկարարին 2 ժամ է պահանջվել՝ հասնելու փոքրիկին, այնուհետև հասցրել է նրան շտապօգնության բրիգադին՝ չկարողանալով զսպել արցունքները: BBC-ի թղթակիցը եթերում այդ մասին լուրը լուսաբանելու ժամանակ նույնպես արտասվել է և շարունակել եթերը արցունքները աչքերին: Ավելի ուշ նա Twitter-ի իր էջում գրառում է կատարել այն մասին, որ չնայած լրագրողի աշխատանքը զգոնություն է պահանջում, սակայն «ես նույնպես մարդ եմ»: Associated Press-ի հրապարակած՝ 1 ամսական նորածնի փրկության մասին հուզիչ տեսանյութը ոչ մի օգտատերի անտարբեր չի թողել: Նշենք, որ փոքրիկի ծնողների մասին դեռ տեղեկություններ չկան:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր