1151 դիտում
10:29 18-08-2022
Փոխադարձ պարանոյա․ ի՞նչ գործ ունեք տեղական տեղեկատվական դաշտի հետ․ «Առավոտ»
«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Հայտնի է, որ Հայաստանում կա քաղաքագետների եւ փորձագետների մի խումբ, որը հակված է մեր բոլոր դժբախտություններում մեղադրել Ռուսաստանին: Քանի որ այդ նույն խումբը զբաղված է նաեւ ակտիվ իշխանամետ (ավելի ճիշտ՝ հակաընդդիմադիր) քարոզչությամբ, իսկ Ռուսաստանի վրա ողջ մեղքը գցելը, կարծես թե, նպատակ ունի ազատել մեր երկրի իշխանությանը որեւէ բանի համար պատասխանատվությունից, կարող է տպավորություն ստեղծվել, որ նրանց գործունեությունն առնվազն համաձայնեցված է «վերեւների» հետ:
Այդ փորձագետները վստահություն են հայտնում, որ 44-օրյա պատերազմը, այդ պատերազմում մեր պարտությունը եւ հիմա շարունակվող կորուստները Ռուսաստանի դավադրության արդյունք են, իսկ հիմա՝ Սուրմալուի պայթյունի մեջ նույնպես ինչ-որ դավադրություններ են փնտրում (բացառելով, այդպիսով, մեր իշխանությունների ապիկարության գործոնը), ինչից կարելի է ենթադրել, որ այդ ակնարկները նույնպես ուղղված են նույն հասցեատիրոջը:
Պատերազմի եւ ընդհանրապես՝ արտաքին քաղաքականության հարցում, այո, Ռուսաստանը հաճախ գործում է մեր երկրի շահերին դեմ (առաջնորդվելով իր՝ ռուսաստանյան շահերով): Բայց դա ո՛չ նեղանալու, ո՛չ բողոքելու, ո՛չ էլ Փաշինյանի իշխանությանն արդարացնելու թեմա է: Սուրմալուի ողբերգության հարցում արտաքին հետք փնտրելն, ինձ թվում է, պարանոյայի նշան է: Բայց պետք է ասել, որ պարանոյան փոխադարձ է: Հայտնի լրագրող Սեմյոն Պեգովը, որին շատերը կապում են ռուսական բանակի Գլխավոր հետախուզական վարչության (ГРУ-ի) հետ, առանց որեւէ հիմք կամ ապացույց բերելու, պայթյունի մեջ մեղադրել է Ազգային-ժողովրդավարական բեւեռին: Պեգովն էլ ռուսակա՛ն կողմի պաշտոնական քարոզիչ է, եւ նրա ասածներին պետք է վերաբերվել «լրջության» նույն աստիճանով:
Բայց առավել տարօրինակ է Ռուսաստանի դեսպանատան պահվածքը, որը հանդես է եկել բողոքի նոտայով. «Վրդովված ենք տեղական տեղեկատվական դաշտում շրջանառվող ցինիկ նյութերից, որոնցում հայհոյական ու կեղծ մեղադրանքներ են հնչում ռուսական կառույցների հասցեին՝ այս տարվա օգոստոսի 14-ին «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում տեղի ունեցած ողբերգության հետ առնչություն ունենալու վերաբերյալ»:
Ի՞նչ գործ ունեք «տեղական տեղեկատվական դաշտի հետ»: Ռուսաստանի տեղեկատվական դաշտում նույնպես հաճախ հանդիպում են արտահայտություններ, որոնք պետք է, որ Հայաստանի քաղաքացիների սրտով չլինեն: Այնտեղ էլ կան իշխանամետ քաղաքագետների եւ փորձագետների խմբեր՝ մասնավորապես, նրանք, ովքեր մասնակցում են դաշնային ալիքների «թոք-շոուներին» եւ արտահայտում հակահայկական գաղափարներ: Մեր դեսպանատունը Մոսկվայում նո՞ւյնպես պետք է հանդես գա բողոքի նոտայով»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
6758 դիտում
20:25 22-10-2014
Ի՞նչ գործ ունեք իմ խնամու հետ, ոչ ոք չի կարող նախագահին փոխել. Հովիկ Աբրահամյան
15586 դիտում
22:43 07-09-2017
Ինչ գործ ունեք իմ ու Քոչարյանի հարաբերությունների հետ. Գոռ Վարդանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ. 1in.am
Այս բաժնից
1249 դիտում
07:47 18-10-2024
Հովիկ Աղազարյանի բիզնեսմեն որդին նոր ոլորտներ է նվաճում. «Ժողովուրդ»
1012 դիտում
07:18 18-10-2024
«Տաշիր»-ին մերժում են, իսկ տնօրենին Ավանեսյանը փոխնախարար դարձրեց. «Ժողովուրդ»
949 դիտում
09:05 17-10-2024
Ինչո՞ւ Ադրբեջանը չի ցանկանում խաղաղության պայմանագիր կնքել Հայաստանի հետ. «Փաստ»