211652_close_icon
views-count13432 դիտում article-date 12:00 01-08-2020

Հայկական լրատվական դաշտի առաջամարտիկներից «Առավոտ»-ը դարձավ 26 տարեկան. իշխանամետ ու ընդդիմադիր քաղաքական գործիչնե՛ր, «Առավոտ»-ը շարունակելու է նույն ոճով «բոլորիդ հախից գալ»

Այսօր՝ օգոստոսի 1-ին, Հայաստանի լրատվական դաշտում իր ամուր տեղը գրաված «Առավոտ» օրաթերթը դարձել է 26 տարեկան։ 26 տարի առաջ այս օրը Ներքին գործերի նախարար Վանո Սիրադեղյանի մտահղացմամբ ստեղծվեց «Առավոտ» օրաթերթը, և խմբագիր Արամ Աբրահամյանն արդեն 26 տարի է, ղեկավարում է Հայաստանի տպագիր մամուլի օրաթերթը։ «Առավոտ»-ը թե ընդդիմադիր, թե իշխանամետ քաղաքական գործիչների համար միշտ եղել է զսպաշապիկ։ Իզուր չէ, որ նրանք ավելի շատ վախեցել են «Առավոտ»-ի սուր և օբյեկտիվ գրչից ու գոնե մի բանում չեն կարող վիճել, որ «Առավոտ» օրաթերթի նախկին ու ներկա աշխատակազմը երբեք չի խտացրել գույները, միշտ լավը լավ է ներկայացրել, վատը՝ վատ։ «Առավոտ» օրաթերթում իրենց առաջին քայլերն են արել նաև այսօր հանրապետությունում հայտնի բազմաթիվ լրատվամիջոցների թե ղեկավարներ, թե ճանաչված լրագրողներ, ու արդեն տևական ժամանակ է, «Առավոտ»-ն ունի նաև ինտերնետային էջ՝ «Առցանց Առավոտ», որը ղեկավարում է սիրված ու ճանաչված լրագրող, լրատվական դաշտի պրոֆեսիոնալ ու մարդկային հատկանիշներ ունեցող Աննա Իսրայելյանը։ [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը շնորհավորում է «Առավոտ» օրաթերթի մեր գործընկերներին՝ ցանկանում, միշտ առաջամարտիկի իրենց դիրքերը պահեն ու որ ամենակարևորն է, «Առավոտ»-ի ներկա ու նախկին աշխատակիցներին էլ ցանկանում է՝ մնալ նույն վերելքում և նրա գրչի հարվածի ազդեցությունը միշտ իրենց մաշկի վրա զգան այն անձինք, այդ թվում՝ հասարակական ու քաղաքական գործիչները՝ թե իշխանամետ, թե ընդդիմադիր, ովքեր կցուցաբերեն հոռի երևույթներ։

Նմանատիպ նյութեր