1259 դիտում
14:11 18-08-2022
«Սուրմալու»-ի պայթյունի հետևանքով 4 մարդ շարունակում է բուժումը հիվանդանոցներում․ բուժօգնությունն իրականացվում է անվճար․ նախարար
«Սուրմալու» առևտրի կենտրոնում օգոստոսի 14-ին գրանցված պայթյունից հետո վնասվածք ստացած 4 քաղաքացի շարունակում է բուժում ստանալ բուժհաստատություններում։ Նրանց վիճակը գնահատվում է բավարար։ Այս մասին Կառավարության այսօրվա նիստում հայտնեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ նշելով, որ առաջիկա օրերին բոլորն ապաքինմամբ դուրս կգրվեն։
Ընդհանուր առմամբ, պայթյունից հետո տարբեր մարմնական վնասվածքներով բժշկական կենտրոններ են տեղափոխվել կամ դիմել 62 քաղաքացի, որոնցից 58-ը առողջացմամբ դուրս են գրվել։
«Հիմնականում վնասվածքները եղել են կոտրվածներ, բեկորային, քերծվածքներ, այրվածքներ։ Բոլորը ստացել են ամբողջական բժշկական օգնությունը։ Հիմնական մասը հենց առաջին օրը, տեղում ստանալու բուժօգնությունը, ուղարկվել են տուն։ Ով անհրաժեշտություն է ունեցել լրացուցիչ միջամտությունների, վիրահատությունների, ամբողջն իրականացվել է բարեհաջող»,- նշեց Ավանեսյանը։
Նա տեղեկացրեց, որ ամբողջ բուժօգնությունն իրականացվել է անվճար՝ պետպատվերի շրջանակում։ Ավանեսյանը հավելեց նաև, որ եթե պայթյունից տուժածները շարունակական բուժօգնության կարիք ունենան, ապա այդ բուժօգնությունը կստանան ամբողջությամբ անվճար։

Նմանատիպ նյութեր
1754 դիտում
12:45 12-08-2016
Հիվանդանոցներում շարունակում է բուժումը հուլիսյան իրադարձություններից տուժած 4 քաղաքացի, որոնցից մեկը ոստիկան է
Այս բաժնից
748 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
772 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»