152437 դիտում
22:02 19-08-2022
Լարված իրավիճակ՝ Մասիսի քաղաքապետարանում. տղամարդը նռնակով մտել և սպառնում է պայթեցնել. նրա հետ բանակցություններ է վարում ՀՀ ոստիկանապետի 1-ին տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանը. ՖՈՏՈՌԵՊՈԵՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Արդեն մեկ ժամից ավելի է, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Արարատի մարզում: Մի տղամարդ՝ զինված պայթուցիկով մտել է Մասիսի քաղաքապետարան և սպառնում է այն պայթեցնել:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս պահին այդ քաղաքացու հետ բանակցություններ են վարում ՀՀ ոստիկանապետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանն ու ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետ, ոստիկանության գնդապետ Վարդան Վարդանյանը:
Մասիսի քաղաքապետարանի գլխավոր ճանապարհի երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել է:
Տեղում ուժեղացված ծառայություն են կատարում ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները:
Տեղում է նաև ոստիկանության Մասիսի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Վահագն Գրիգորյանի գլխավորությամբ:
Թե ինչն է եղել տղամարդու կողմից նման քայլի դիմելու պատճառը, պարզվում է:
Դեպքի վայր են ժամանել նաև Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության քննիչները՝ վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Ներսես Մուրադյանի գլխավորությամբ:
Քաղաքապետարանի շենքի մի հատվածում ուժեղաված ծառայություն են կատարում ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները՝ վարչության պետի 1-ին տեղակալ Արմեն Պետրոսյանի և նույն վարչության կարևորագուն վարչություններից մեկի պետ Վահե Մուշեղյանի գլխավորությամբ:
Տեղում են նաև ոստիկանության հատուկ նշանակության վարչության ծառայողները:
Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ այդ տղամարդը մի քանի կրակոցներ է արձակել, ապա նռնակ պայթեցրել:
Այս պահին բանակցությունները նրա հետ շարունակվում են և նրա բողոքը Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի դեմ է:
Ֆոտոլրագրողի հետ զրույցում մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին. «Մինչ էսքան միլիցեքի գալը, էդ տղամարդու հետ մտավ բանակցություններ վարի Արարատի մարզային ոստիկանության ինչ-որ պաշտոնյա, հետո իմացանք, որ կրակոցներ է արձակել տղամադը ու նռնակ ա գցել, բայց լավ է, էդ ոստիկանության աշխատողը չի տուժել»:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ խոսքը ոստիկանության Արարատի մարզային վարչության քրեական հետախուզության բաժանմունքի պետ Հրաչ Միրոյանի մասին է, ով այս պահին էլ շենքի մի հատվածում իր ծառայակից ընկերների հետ շարունակում է ծառայությունը ու երջանիկ պատահականություն է, որ այդ տղամարդու արձակած կրակոցների և նռնակի պայթելու հետևանքով Հ. Միրոյանը չի տուժել:
Տեղում ծառայություն են կատարում նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Մասիսի թիվ 25 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով:
Տեղում են նաև Մասիսի շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը:
ՀՀ ոստիկանապետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանն է
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 328+
328+