211652_close_icon
views-count3728 դիտում article-date 09:47 22-08-2022

Գերմանիայի ընդդիմությունը կոչ է անում արգելել շենգենյան վիզաների տրամադրումը ռուսներին

Գերմանիայի Քրիստոնեադեմոկրատական և Քրիստոնեասոցիալական միությունների ընդդիմադիր բլոկի ներկայացուցիչները հանդես են ՌԴ քաղաքացիներին շենգենյան վիզաների տրամադրումը դադարեցնելու օգտին:

Այս մասին հայտնում է Bild am Sonntag թերթը:

Ըստ թերթի՝ նշվում է, որ Գերմանիայում աստիճանաբար ավելանում է քաղաքական գործիչների թիվը, ովքեր կոչ են անում օրինակ վերցնել Էստոնիայից, որը կտրականապես դեմ է ռուսներին վիզա տրամադրելուն:

Խմբակցության ներկայացուցիչ Յուրգեն Հարդտը հայտարարել է, որ բոլոր նրանց, ովքեր անձամբ շահ ունեն ՌԴ իշխանություններից, այլևս չի կարելի թույլ տալ մուտք գործել ԵՄ: Սակայն ռուսների համար համընդհանուր արգելքը, ովքեր պատասխանատու չեն Ուկրաինայի կոնֆլիկտի համար, նրա կարծիքով՝ արդարացված չէ, և ռուս ժողովուրդը թշնամի չէ:

Նմանատիպ նյութեր