45414 դիտում
09:31 23-08-2022
Արարատի մարզում խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված Ford Fiesta-ի վարորդը, ով աշխատում էր Հայաստանում Արցախի ներկայացուցչությունում, մահացել է, վիրավորները գտնվում են բժիշկների հսկողության տակ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ, օգոստոսի 22-ին, հիվանդանոցում մահացել է Արցախի Հանրապետության քաղաքացի՝ 34-ամյա Բելլա Դադամյանը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս աշխատում էր Հայաստանի Հանրապետությունում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչությունում։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում պարզվել է, որ օգոստոսի 21-ին Արարատի մարզում տեղի ունեցած խոշոր ավտովթարի ժամանակ Բ. Դադամյանը վարել է Ford Fiesta մակնիշի, իսկ մյուս ավտոմեքենան՝ Kia Rio մակնիշի, վարել է Արարատի մարզի բնակիչ՝ 29-ամյա Արթուր Վարժապետյանը։
Վթարի հետևանքով Բ. Դադամյանը, նրա ուղևորներ՝ Արցախի բնակիչներ, 5-ամյա Մարի Ա-ն, 6-ամյա Դավիթ Ա-ն, 12-ամյա Վալերի Ա-ն և Kia-ի վարորդ Ա. Վարժապետյանն ու նրա ուղևորներ՝ Արարատի մարզի բնակիչ, 62-ամյա Ջուլիետա Քարիմյանն ու Երևանի բնակիչ, 40-ամյա Աբրահամ Դալլաքյանը մարմնական վնասվածքներվ տեղափոխվել էին «Արարատ» բժշկական կենտրոն։
Ավելի վաղ հայտնել էինք, որ օգոստոսի 21-ին խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Արարատի մարզում:
Ժամը 15:30-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 48 կմ հատվածում ճակատ-ճակատի բախվել էին Ford Fiesta և Kia Rio մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնել էր ֆոտոլրագրողը, վթարի հետևանքով 7 հոգի, որոնց մեջ կային նաև երեխաներ, մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին Արարատի բժշկական կենտրոն, որտեղ առաջին բուժօգնությունը ստանալուց հետո տեղափոխվել էին Երևանի «Էրեբունի» և «Մուրացան» բժշկական կենտրոններ:
Օպերատիվորեն ժամանել էր Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Արարատի թիվ 24 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները ավտոմեքենաներից դուրս էին բերել վարորդներին և պատգարակով մոտեցրել «Արարատ» բժշկական կենտրոնից օպերատիվորեն ժամանած շտապօգնության ավտոմեքենաներին:
Օպերատիվորեն ժամանել էին Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ:
Օպերատիվորեն ժամանել էին նաև ոստիկանության Արարատի բաժնի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ:
Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արայիկ Վերդյանը տեղեկությունը փոխանցել էր Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժին, որտեղից ժամանել էր քննչական խումբը՝ օրվա հերթապահ քննիչի գլխավորությամբ, ում կողմից վթարի փաստով նախաձեռնվել էր վարույթ:
Լուսանկարները՝ Յուրա Գաբրիելյանի
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 46+
46+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2110 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)