211652_close_icon
views-count2433 դիտում article-date 10:53 24-08-2022

Սկսվել է Ղրիմով և կավարտվի Ղրիմով. Euronews

Ղրիմը պետք է վերադառնա Ուկրաինային, կարծում են Ղրիմի գլոբալ հարթակի գագաթնաժողովի մասնակիցները։ Կիևի արտաքին քաղաքական այս նախաձեռնությունն անցկացվում է արդեն 2-րդ տարին անընդմեջ և այս անգամ զգալիորեն ավելի շատ մասնակիցներ է հավաքել, քան անցած ամառ։ Անվտանգության նկատառումներից ելնելով, քննարկումներն անցկացվում են առցանց։ Հաղորդում է Euronews-ը։

«Դա սկսվեց Ղրիմով և կավարտվի Ղրիմով: Եվ դա ճիշտ է: Ես 100%-ով հավատում եմ՝ ահաբեկչությունը հաղթելու համար, մեր տարածաշրջանում, Եվրոպայում, ամբողջ աշխարհում կանխատեսելիությունն ու անվտանգությունը վերականգնելու համար անհրաժեշտ է հաղթել։ Ռուսական ագրեսիայի դեմ պայքարում հաղթանակի համար անհրաժեշտ է Ղրիմն ազատել օկուպացիայից»,- ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

«Ղրիմի հարթակը» այս տարի համախմբել է շուրջ 60 երկրների ու միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Նրանց թվում են ՆԱՏՕ-ի բոլոր 30 անդամները և բուն Դաշինքի ներկայացուցիչներ։ Չորս տասնյակ երկրներ ներկայացված են պետությունների և կառավարությունների ղեկավարների մակարդակով։

«Մենք երբեք չենք ճանաչի Ղրիմի և Սևաստոպոլի անօրինական բռնակցումը Ռուսաստանի Դաշնության կողմից: Մենք խորապես մտահոգված ենք Ղրիմի թերակղզում մարդու իրավունքների խախտումներով, անհետացումներով, խոշտանգումներով, սպանություններով, Ղրիմի թաթարների հալածանքներով»,- ասել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը:

«Մենք պետք է երկարաժամկետ աջակցենք Ուկրաինային, որպեսզի Ուկրաինան գոյատևի որպես ինքնիշխան, անկախ պետություն: Ուժեղ, կայուն և անկախ Ուկրաինան էական նշանակություն ունի եվրատլանտյան անվտանգության համար»,- ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայբեյ Էրդողանը Ղրիմի վերադարձն Ուկրաինային անվանել է «միջազգային իրավունքի պահանջ», իսկ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի խոսքով՝ Ռուսաստանի հետ այլևս չի կարելի փոխզիջումների գնալ։

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

https://ru.euronews.com/embed/2041222

Նմանատիպ նյութեր