211652_close_icon
views-count1370 դիտում article-date 17:19 20-01-2014

Ո՞վ է կանգնած Հրանտ Դինքի սպանության հետևում. Euronews-ի անդրադարձը

«Ակօս» թերթի նախկին խմբագրապետ Հրանտ Դինքի սպանության 7-րդ տարելիցի կապակցությամբ Թուրքիայի միշարք քաղաքներում կազմակերպված միջոցառումներին է անդրադարձել Euronews-ը: «Հազարավոր մարդիկ են դուրս եկել Ստամբուլի փողոցներ՝ արդարություն պահանջելու Հրանտ Դինքին սպանողների նկատմամբ: Նրա սպանությունը շոկ էր: Այսօր Թուրքիայի հասարակության տարբեր խավերի ներկայացուցիչներ «Մենք բոլորս Հրանտ Դինք ենք» պաստառներով մանակցել են նրա հիշատակին կազմակերպված երթերին: Դինքի մտերիմները և փաստաբանները արդարադատության կոչ են անում Թուրքիայի իշխանություններին և մեղադրում կառավարական կառույցներին, մասնավորապես, թուրքական ազգային հետախուզությանը, Դինքի սպանության հետաքննությունը որ լիարժեք անցկացնելու մեջ: Euronews-ի թղթակցի հետ զրույցում երթի մասնակիցներից մեկը նշել է. «Նրանք բոլորն էլ մասնակից են Դինքի սպանությանը: Արտաքինից ամեն ինչ քողարկված է, իսկ իրականում այդ կառուցվածքների ներսում սարսափելի բաներ են տեղի ունենում: Այժմ պայքար է գնում իշխանության համար: Նրանց ձեռնտու չէ, որ սպանության պատնությունը կրկին ջրի երես դուրս գա: Իշխանությունները փորձում են թաքցնել դա, քանի որ մեղավոր են»: Հրանտ Դինքը սպանվել է 2007 թվականի հունվարի 19-ին՝ Ստամբուլի Շիշլի թաղամասում՝ «Ակօս» խմբագրատան դիմաց:

Նմանատիպ նյութեր