211652_close_icon
views-count1465 դիտում article-date 15:40 24-08-2022

Իշխանությունները չեն փոխհատուցի «Սուրմալու» առեւտրի կենտրոնի տնտեսվարող սուբյեկտների վնասները. News.am

Հայաստանի կառավարությունը չի փոխհատուցի «Սուրմալու» առեւտրի կենտրոնի տնտեսվարող սուբյեկտների կորուստները։ News.am-ի փոխանցմամբ՝ այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում օգոստոսի 24-ին հայտարարել է հանրապետության էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

Նրա խոսքով, եթե «Սուրմալուում» աշխատող գործարարներն ապահովագրեին իրենց գույքը, ապա կստանային անհրաժեշտ փոխհատուցումը։ «Կառավարությունը չի կարող իր վրա վերցնել փոխհատուցումների վճարման բեռը, որը պետք է կրեն ապահովագրական ընկերությունները։ Եվ եթե գործարարն այդ ռիսկն էական չի համարել, ապա կառավարությունն այստեղ անելիք չունի։ Ես կարծում եմ, որ հայկական բիզնեսը պետք է սովորի աշխատել բարձր ստանդարտներով։ Եվ եթե պետք է ապահովագրել գույքն ու միջոցները, ապա նա պետք է անի դա»,- ասել է Քերոբյանը։


Նախարարը նաեւ նշել է, որ  կառավարությունում միայն քննարկվում է վերջերս տեղի ունեցած պայթյունից տուժած քաղաքացիներին սոցիալական օգնություն ցուցաբերելու հարցը։

Նմանատիպ նյութեր