1197 դիտում
23:28 26-08-2022
Ավարտվեց «Սիմֆոնիկ Երևան» փառատոնը՝ հազարավոր ունկնդիրների փոխանցելով հաճելի երեկոներ
Օգոստոսի 25-ին Արամ Խաչատրյանի, Էդգար Հովհաննիսյանի, Ալեքսեյ Շորի, Ժորժ Բիզեի ստեղծագործությունների ներկայացմամբ ամփոփվեց «Սիմֆոնիկ Երևան» միջազգային երաժշտական փառատոնը։ Այն օգոստոսի 12-ից գեղեցիկ երաժշտական երեկոներ էր պարգևում դասական երաժշտության սիրահարներին։ Փառատոնի փակման համերգին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ ելույթ ունեցավ ջութակահար Նենսի Ժուոն։ Համերգը ղեկավարում էր Սերգեյ Սմբատյանը։
Ջութակահար Նենսի Ժուոյի երաժշտական վարպետությունը ջերմորեն է ընդունվում համաշխարհային լսարանի կողմից, և նրան հրավիրում են բեմը կիսելու աշխարհի առաջատար նվագախմբերի հետ: Ջութակահարը համագործակցել է Ստոկհոլմի թագավորական, Հոնկոնգի ֆիլհարմոնիկ, Շանհայի և Կանզաս Սիթիի սիմֆոնիկ նվագախմբերի հետ։
Նենսի Ժուոն նկատում է, որ նման փառատոները շատ կարևոր են և՜ տվյալ երկրի համար, որտեղ դրանք անցկացվում են, և՜ արտիստների։ Նա ընդգծում է, որ ուրախ է «Սիմֆոնիկ Երևանին» մասնակցելու հնարավորության համար։
Ջութակահարուհին առաջին անգամ էր համագործակցում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ։ «Մինչ այս ես նվագախմբի մասին լսել էի իմ գործընկերներից։ Ըստ իս՝ շատ լուրջ երաժիշտներ են ներգրավված՝ լի էներգիայով։ Նրանցից շատերը երիտասարդ են, ինչը նվագախումբը ինքնատիպ է դարձնում։
Ուրախ եմ այս համագործակցության համար»,- ասաց Նենսի Ժուոն։ Նա նաև նշեց, որ առաջին անգամ է կատարում փառատոնի ռեզիդենտ կոմպոզիտոր Ալեքսեյ Շորի ստեղծագործություններից։ «Ուրվականներ» ջութակի կոնցերտը, որը, ըստ երաժշտի, ունի շատ գեղեցիկ հնչողություն, իր մեջ ընդգրկում է տարբեր էլեմենտներ. «Կարծում եմ՝ այն շատ հետաքրքիր գործ է, հաճելի ունկնդրման համար, և հանդիսատեսը հաճույք կստանա նրա հնչյունների ներքո»։ Ջութակահարուհին նկատեց, որ ուրախ է, որ համերգին ներկա է լինելու նաև հեղինակը և ունկնդրելու է կոնցերտի իր մեկնաբանումը։
Նենսի Ժուոն և “Symphonic Yerevan” փառատոնին հրավիրված բազմաթիվ երաժիշտներ վարպետության դասեր են անցկացրել «Երաժշտություն հանուն ապագայի» կրթաթոշակառուների համար։ Բոլոր արտիստները տպավորված էին մեր պատանիների երաժշտական գիտելիքներով և ընդգծում էին, որ դասական երաժշտության ապագան Հայաստանում ապահով ձեռքերում է։
Փառատոնային համերգներին ներկա են եղել մեծ թվով ունկնդիրներ, այդ թվում զբոսաշրջիկներ, որոնք ջերմությամբ են ընդունել կամերային ու սիմֆոնիկ համերգները, բազմազան երկացանկը, որտեղ մեծ տեղ էր հատկացված նաև հայ կոմպոզիտորական արվեստին։ Երևանում հանդես եկան աշխարհում մեծ ճանաչում վայելող երաժիշտներ, որոնք իրենց կատարողական վարպետությունը փոխանցեցին հազարավոր ունկնդիրների։
Հիշեցնենք, որ երաժշտական այս տոնը Երևանում կազմակերպել էին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը և Մշակույթի աջակցման եվրոպական հիմնադրամը (EUFSC)։ Փառատոնի անցկացմանն աջակցում էր Երևանի քաղաքապետարանը։

Նմանատիպ նյութեր
1092 դիտում
19:19 19-12-2014
Ավարտվեց Արդարադատության ակադեմիայի առաջին ունկնդիրների մասնագիտական պատրաստման դասընթացը
941 դիտում
12:51 03-08-2022
Հայաստանում կանցկացվի «Սիմֆոնիկ Երևան» միջազգային երաժշտական փառատոնը. ԿԳՄՍՆ
Այս բաժնից
859 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
880 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»