211652_close_icon
views-count1052 դիտում article-date 17:22 26-08-2022

 Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող  ծրագրի շրջանակներում ՍԱՏՄ մարզային կենտրոններում վերանորոգվել և կահավորվել են ուսումնական սենյակներ

ՀՀ կառավարության կողմից Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» (CARMAC) ծրագրի շրջանակներում՝ վերանորոգվել և կահավորվել են ուսումնական սենյակներ ՀՀ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Արմավիրի, Լոռու, Կոտայքի և Սյունիքի մարզային կենտրոններում: Կատարված աշխատանքներին ծանոթանալու նպատակով՝ ՍԱՏՄ Արմավիրի մարզային կենտրոն էին այցելել  Տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանն ու, նրա հրավերով, Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը:

Ուսումնական սենյակների բացումը ևս մեկ քայլ է ՍԱՏՄ կարողությունների զարգացման շարունակական գործընթացում՝ ուսուցումների և վերապատրաստեումների միջոցով ամրապնդելու ոչ միայն տեսչական մարմնի աշխատակիցների, այլև ոլորտում գործունեություն ծավալող բոլոր մասնագետների գիտելիքները, ինստիտուցիոնալ և տեխնիկական կարողությունները:

Պաշտոնատար անձինք ծանոթացել են նաև մարզային կենտրոնին կից ՀԱԲԼԾԿ լաբորատոր կենտրոնի կարողություններին:

 

Նմանատիպ նյութեր