Քասախցիներին սովորեցրել են նորմալ տրանսպորտի, հիմա ուզում են հետ բերել Գազելներին. Կտրուկ քայլերի կգնանք. Քասախի բնակիչ
եր պահանջը ձևակերպվել է գրավոր և փոխանցվել է տարբեր մարմինների, այս պահին, մենք սպասում ենք այդ պահանջի կատարմանը կամ նրանց արձագանքին։ Այս մասին այսօր՝ ապրիլի 10-ին, բողոքի ակցիայի ժամանակ հայտարարեց Քասախի բնակիչներից Արթուր Մարտանյանը, ով ավագանու նախկին անդամ է:
Նշենք, որ քասախցիները պահանջում են վերականգնել թիվ 59 երթուղին, որը Քասախը կապում էր Երեւանին:
Նրանք ժամանակ առ ժամանակ փակում են Երեւան-Աշտարակ մայրուղին, սական ոստիկաններին հաջողվում է բացել այն:
Արագածոտնի մարզպետն առաջարկել է ժամը 10:30 հանդիպել, բայց քասախցիները հրաժարվում են մարզպետարան գնալ, ասում են՝ թող ինքը գա մեզ հետ այստեղ հանդիպի:
«Մենք ունենք շատ քիչ ժամանակ, մոտավորապես 15 րոպե։ Չստանալով որևէ խելամիտ պատասխան, մենք կարգելափակենք Աշտարակ-Երևան մայրուղին: Պատկան մարմիններից խնդրում ենք ուղղակի չգնալ ծայրահեղ քայլերի, մենք պատրաստ ենք բոլոր խելամիտ որոշումները քննարկելու։ Հակառակ պարագայում մեր քայլերը լինելու են հաջորդական և ավելի բարդ ու ավելի ծանր։
Քասախ համայնքում երկու տարի և շարունակ գործել է 59 համարի ավտոբուսը։ Մեր պահանջը այդ ավտոբուսի շահագործումը շարունակելն է։ Ես կառավարության շենքում պատկան մարմինների հետ հանդիպման ժամանակ մեզ ասացին՝ 59 համարի տրանսպորտային միջոցը Քասախ մտցնելով, մենք ձեզ արել ենք մեծ լավություն։ Հիմա ես ուզում եմ պատասխանեմ. Ի՞նչն է խանգարում, որ դուք շարունակեք մեծ լավությունը անել։ Հիմա մեր համայնքներում մարդկանց արդեն իսկ ընտելացրել են տրանսպորտային մի միջոցի և հիմա ուզում են այդ ավելի լավ միջոցից տեղափոխել Գազելների: Մենք չենք ուզում նորից հետ վերադառնալ Գազելներին»,- հայտարարեց նա:
Հիշեցնենք, որ երեկ՝ ապրիլի 9-ին, կառավարությունում ընդունել են Պռոշյան եւ Քասախ բնակավայրերի բնակիչներին՝ այդ գյուղերի տրանսպորտի հարցի քննարկման նպատակով: Հանդիպմանը մասնակցել են վարչապետի աշխատակազմի ներկայացուցիչներ, ՏԿԵ նախարարության տրանսպորտի վարչության պետը, քաղաքապետարանի ներկայացուցիչը:
Հանդիպումից հետո պռոշյանցիները հայտարարեցին, որ իրենց խնդիրը լուծվել է, թիվ 25 երթուղին կպահպանվի, սակայն այն ոչ թե կհասնի գյուղ, այդ ՊՆ նախկին շենքի հատվածից շրջադարձ կատարի եւ կվերադառնա Երեւան: Իսկ ահա Քասախ համայքնի համար թիվ 59 երթուղին հանվում է:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ բողոքի ակցիաները սկիզբ էին առել ապրելի 5-ից։ Պռոշյան և Քասախ համայնքների բնակիչները մինչ այս օգտվում էին թիվ 25 և 59 երթուղին սպասարկող ավտոբուսներից՝ Երևան հասնելու համար վճարելով 150 դրամ։ Հիմա Երևանի քաղաքապետարանը որոշել է, որ ավտոբուսները չեն հասնելու այդ համայնքներ։ Նոր երթուղին սպասարկելու է «Մուլտիտրանսպորտ» ընկերությունը, ուղեվարձը լինելու է 250 և 200 դրամ։ Բացի այս, ինչպես ավելի վաղ ներկայացրել էին բնակիչները, նոր երթուղին սպասարկելու է ընդամենը 7 կմ՝ իրենց համայնքներից հասնելով մինչև Աջափնյակ վարչական շրջանում գտնվող հայտնի Ֆիզիկայի ինստիտուտ, վերջին ավտոբուսը նախատեսված է ժամը 19։30-ին։ Նախկին երթուղու վերջին կանգառը եղել է Հաղթանակի զբոսայգու մոտ։