155058 դիտում
12:06 27-08-2022
Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը ոստիկանությունում հայտնի, «Օսիպյանի աչք ու ականջ» համարվող «7»-ի պետին նշանակել է Երևանի Մետրոպոլիտենի տնօրենի պաշտոնակատար
Օրեր առաջ տեղեկացրել էինք, որ Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի հրամանով Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի Մետրոպոլիտենի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Բաբկեն Սեդրակյանը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս հեղափոխությունից հետո համարվում էր ՀՀ նախկին ոստիկանապետ, գեներալ-մայոր Վալերի Օսիպյանի «աչքն ու ականջը» ոստիկանության համակարգում, ու դրա համար էլ Վ. Օսիպյանը ժամանակին Բ. Սեդրակյանին նշանակում է «ոստիկանության 7»-ի պետ։
Դեռ տարիներ առաջ Վ. Սեդրակյանը եղել է ոստիկանության կադրերից մեկի՝ գեներալ-լեյտենանտ Հովհաննես Հունանյանի օգնականը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի տնօրենի ժ/պ Բաբկեն Սեդրակյանն օգոստոսի 22-ին շրջայց էր կատարել Երևանի մետրոպոլիտենի կայարաններում։
Շրջայցի ընթացքում պրն․ Սեդրակյանը ծանոթացել էր առկա խնդիրներին, զրուցել կայարանային համալիրների աշխատակիցների հետ: Նա ընդգծել էր, որ նմանատիպ շրջայցերը կրելու են պարբերական բնույթ, որոնց ընթացքում ի հայտ եկած խնդիրները հավաքագրվելու, դասակարգվելու են և ըստ առաջնահերթության դրանց տրվելու են շուտափույթ լուծումներ։

Նմանատիպ նյութեր
6992 դիտում
10:00 03-02-2017
Հովիկ Հովսեփյանը աչք ու ականջ է դարձել. «Ժամանակ»