211652_close_icon
views-count2434 դիտում article-date 15:13 30-08-2022

Մեքենայում կենցաղային գազի բալոնի բռնկման հետևանքով այրվածքներ ստացած զինծառայողը դուրս է գրվել վերակենդանացման բաժնից․ ՀՀ ՊՆ

Օգոստոսի 25-ին մեքենայի թափքում տեղադրված կենցաղային գազի բալոնի բռնկման հետևանքով այրվածքներ ստացած պայմանագրային զինծառայող, սերժանտ Ա. Մ.-ի (վիճակը գնահատվում էր ծանր) առողջական վիճակում, բժիշկների գործադրած ջանքերի շնորհիվ, արձանագրվել է դրական տեղաշարժ:

Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը։

Զինծառայողը դուրս է գրվել վերակենդանացման բաժնից, տեղափոխվել է այրվածքաբանական բաժանմունք՝ բուժումը շարունակելու նպատակով:

Նմանատիպ նյութեր