1803 դիտում
10:41 31-08-2022
Հայ-ռուսական հարաբերությունները լավ փուլում չեն. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Այսօր Բրյուսելում սպասվում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հանդիպումը: Վերջին օրերին՝ այս հանդիպմանն ընդառաջ, մի շարք հեռախոսազրույցներ են եղել: Երեկ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ: Զրուցակիցներն անդրադարձել են այսօր Բրյուսելում նախատեսված հանդիպմանը: Կողմերը կարեւորել են երկխոսության շարունակականությունն ու հույս հայտնել, որ բանակցությունները կլինեն արդյունավետ:
Երեկ Մոսկվայում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջեւ պետական սահմանի սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի եւ Ադրբեջանի Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության միջեւ պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի երկրորդ նիստը՝ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի եւ ԱՀ փոխվարչապետ Շահին Մուստաֆաեւի նախագահությամբ: Կոնկրետ արդյունքների վերաբերյալ դեռ տեղեկություններ չկան: Օգոստոսի 29-ին էլ Նիկոլ Փաշինյանն ու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն էին հեռախոսազրույց ունեցել: Հետաքրքիր է, որ ռուս քաղաքագետ Ստանիսլավ Տարասովը կարծում է, թե հայ-ռուսական հարաբերությունները լավ փուլում չեն, իսկ այս հեռախոսազրույցներն արարողակարգային են միայն:
Թերեւս նաեւ դա է պատճառը, որ այսօրվա հանդիպումն անցկացվելու է Բրյուսելում, ոչ թե Մոսկվայում, թեեւ այլ ազդակներ կային մինչ այդ: «Ներկայումս հայ-ռուսական հարաբերություններն իրենց ամենավատ փուլն են ապրում: Հեռախոսազանգը պետք է պայմանավորել հոբելյանի, նաեւ Բրյուսելում կայանալիք հանդիպմամբ։ Այլ բան չպետք է փնտրել »,- նշեց նա»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
3831 դիտում
15:36 15-06-2018
Հայ-ռուսական հարաբերությունները զարգանում են դինամիկ և շատ ավելի լավ տեմպերով. Նիկոլ Փաշինյան
1131 դիտում
09:37 17-08-2022
Արթուր Դավթյանին հաջողություն կմաղթեն. հարաբերությունները լավ չեն. «Ժողովուրդ»
Այս բաժնից
1234 դիտում
07:47 18-10-2024
Հովիկ Աղազարյանի բիզնեսմեն որդին նոր ոլորտներ է նվաճում. «Ժողովուրդ»
1003 դիտում
07:18 18-10-2024
«Տաշիր»-ին մերժում են, իսկ տնօրենին Ավանեսյանը փոխնախարար դարձրեց. «Ժողովուրդ»
949 դիտում
09:05 17-10-2024
Ինչո՞ւ Ադրբեջանը չի ցանկանում խաղաղության պայմանագիր կնքել Հայաստանի հետ. «Փաստ»