1708 դիտում
10:53 31-08-2022
Ովքեր կպայքարեն Ալավերդի համայնքի ղեկավար դառնալու համար. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Սեպտեմբերի 25-ին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ տեղի կունենան նաեւ Ալավերդի արդեն իսկ խոշորացված, բայց կրկին խոշորացվող համայնքում: Բանն այն է, որ հարակից համայնքներն ընդգրկող Ալավերդին սեպտեմբերի 25-ին ընտրություններով հերթական անգամ կխոշորանա՝ իր մեջ ներառելով նախկին Թումանյանի շրջանի գրեթե բոլոր համայնքները, բացառությամբ Թումանյան խոշորացված համայնքի, որն իր մեջ Մոտկորի ենթաշրջանի համայնքներն է ներառում:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովն արդեն իսկ հրապարակել է կուսակցությունների՝ ավագանու անդամների համասնական ցուցակը: Ալավերդիում դաշինքներ չեն ձեւավորվել, կուսակցություններից էլ մասնակցում են իշխող «Քաղաքացիական պայմանագիրը», «Ապրելու երկիրը», ՀՅԴ-ն ու ՀԱԿ-ը: ՔՊ համամասնական ցուցակի առաջին համարն ու Ալավերդի խոշորացվող համայնքի քաղաքապետի թեկնածուն ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Արեն Մկրտչյանն է: Նա, ի դեպ, դեռ ամիսներ առաջ էր գործուղվել Ալավերդի ու քաղաքացիների հետ հանդիպումներով նախաքարոզարշավային տրամադրություններ էր գեներացնում: Գործարար Ռուբեն Վարդանյանի հիմնադրած «Ապրելու երկիրը» այստեղ Ախթալա խոշորացված համայնքի գործող համայնքապետ Արկադի Թամազյանին է առաջադրել, ՀՅԴ-ն՝ Ախթալայի նախկին քաղաքապետ Սուրեն Թամազյանին, ՀԱԿ-ը՝ Ալավերդիում հաշվապահական գրասենյակ ունեցող Նորայր Գեւորգյանին:
Հետաքրքիր զուգադիպությամբ Ալավերդիում առաջադրված թեկնածուներից երեքն ուղղակի կամ անուղղակի կապ ունեն Ախթալա համայնքի հետ. Արեն Մկտչյանն Ախթալայի փեսա է, Արկադի Թամազյանն Ախթալայի գործող համայնքապետն է, իսկ Սուրեն Թամազյանը ծնունդով Ախթալայից է»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
1382 դիտում
20:22 14-01-2021
Հայտնի դարձավ, թե ովքեր կպայքարեն «Բարսայի» նախագահի պաշտոնի համար
1667 դիտում
12:43 12-10-2022
Արկադի Թամազյանն ընտրվեց Ալավերդի խոշորացված համայնքի ղեկավար
1468 դիտում
09:10 02-12-2023
Ո՞ւմ է ՔՊ-ն ուզում Ալավերդի համայնքի ղեկավար կարգել․ «Փաստ»
Այս բաժնից
874 դիտում
08:28 14-12-2024
Ինչի՞ հաշվին է ուզում ապահովել Թրամփի հաղթանակն Անդրկովկասում․ «Փաստ»
1243 դիտում
09:20 12-12-2024
Սիրիայի իրադարձություների տարածաշրջանային ռեզոնանսն ու շահերի նոր բախումների հեռանկարը. «Փաստ»
1396 դիտում
09:10 12-12-2024
Արգելված սննդային հավելումների ցանկը կընդլայնվի. «Փաստ»