211652_close_icon
views-count1186 դիտում article-date 11:34 31-08-2022

Երևանը կունենա հարմարվողականության ռազմավարական ծրագիր. քաղաքապետարան

«Հարմարվողականության ազգային ծրագիր՝ Հայաստանում» ՄԱԶԾ-ԿԿՀ ծրագրով Երևանի հարմարվողականության ռազմավարական ծրագիրը մշակելու նպատակով Երևանի քաղաքապետարանում տեղի է ունեցել հանդիպում-քննարկում՝ աշխատակազմի զարգացման և ներդրումային ծրագրերի, բնապահպանության վարչությունների և Միավորված ազգերի զարգացման ծրագրի` հարմարվողականության ծրագրի մշակման աշխատանքային խմբի ներկայացուցիչների հետ:

Քաղաքապետարանից հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են ռազմավարական ծրագրի մշակմանն առնչվող մանրամասներ, նախանշվել ենթակառուցվածքային հիմնական ուղղությունները, որոնք նախատեսվում է ներառել ծրագրում: Առաջիկայում կմեկնարկի անհրաժեշտ ելակետային տվյալները գրանցելու և տեղայնացնելու գործընթացը:

Նմանատիպ նյութեր