211652_close_icon
views-count1969 դիտում article-date 13:53 31-08-2022

Գյումրու թատրոնի դերասանուհուն սոցիալական ցանցում սպառնացել են սպանել.aravot.am

Aravot.am-ը հայտնում է. «Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի երիտասարդ դերասանուհիներից մեկի հասցեին (անուն ազգանունն այս պահին չենք հրապարակում իր խնդրանքով), ինստագրամյան հարթակում անծանոթ օգտատիրոջ կողմից սպառնալիքներ են հնչել, ընդհուպ մինչև նրան սպանելու։

Դերասանուհին հաղորդում է ներկայացրել ոստիկանության «Մուշ» բաժին՝ նշելով, որ օգոստոսի 26-ին ժ. 21.00-ի սահմաններում իր ինստագրամյան էջում տեղադրված տեսահոլովակի մեկնաբանության հարթակում անծանոթ էջից սպառնալիքներ են հնչել, որ «հետևում են իրեն, տեղյակ են իր յուրաքանչյուր քայլից և սպառնում են, որ կսպանեն շուտով»:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։

Նմանատիպ նյութեր