40559 դիտում
23:16 01-09-2022
Քեզ բացակա չենք դնի. Արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված, լեգենդ դարձած հերոս Համլետ Հովհաննիսյան, քո անվամբ բացված դասասենյակը մեզ համար դառնալու է հաղթանակի խորհրդանիշ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ուշ-ուշ են գալիս, բայց ոչ ուշացած,
Ծնվում են նրանք ճիշտ ժամանակին..
Այսօր՝ սեպտեմբերի 1-ին մեծն Սևակի բանաստեղծության այս տողերը հնչում էին Երևանի Արշավիր Շավարշյանի անվան թիվ 40 հիմնական դպրոցում:
Սեպտեմբերի 1-ին ընդառաջ՝ դպրոցում բացվեց Արցախյան 44–օրյա պատերազմում նահատակված, լեգենդ դարձած հերոս Համլետ Հովհաննիսյանի անվան դասասենյակ:
Դասասենյակի բացումը ընձեռվեց հերոսի մորը՝ Գոհար Կիրակոսյանին, ով եղել է նաև հերոսի դասղեկը, ապա դպրոցի տնօրեն Գայանե Մուրադյանը համառոտ ներկայացրեց իր սանի կենսագրությունը:
Դասասենյակը օծվեց հոգևոր հովվի կողմից: Ներկա էին հերոսի հարազատները, ընկերները, այդ թվում՝ զինակից: Ներկա էին ԵԿՄ վարչության նախագահ, Արցախյան 1-ին, Ապրիլյան քառօրյա, Արցախյան 44-օրյա պատերազմների մասնակից Սասուն Միքայելյանը, հերոսածին մայրեր, հերոսների հայրեր, որոնց որդիները Արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված, լեգենդ դարձած հերոսներ են:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դպրոցի սաները ասում էին, որ ինչքան էլ ցավ ապրեն հերոսի կորստի համար, բայց հպարտությամբ են մտնելու այն դասարանը, որն այսուհետ կրելու է լեգենդ դարձած հերոս Համլետ Հովհաննիսյանի անունը ու միշտ պարտավորված են զգալու և ի լուր աշխարհի ասելու են՝ ճիշտ է, քեզ համարում էինք դասարանի փրկիչ, բայց, ցավոք, այդ դաժան պատերազմում դու տվեցիր ծնողներիդ համար ամենաթանկը՝ քո կյանքը ու հիմա դու երկնքից հսկում ես մեզ, հսկում ես Արցախ աշխարհը, հսկում ես քո սիրելի «Եղնիկները» ու մեծ հպարտությամբ ու պատվով բոլորն ասելու են՝ մենք սովորում ենք այն դպրոցում, որի շրջանավարտն ես եղել դու: Մենք դասաժամեր ենք անցկացնելու այն դասարանում, որտեղ դու ես սովորել և ի լուր աշխարհի ասելու ենք՝ քեզ բացակա չենք դի:
Համլետ Աշոտի Հովհաննիսյանը ծնվել է 1994թ հոկտեմբերի 27֊ին, Երևանում։ Ծառայում էր հատուկ նշանակության զորամասում, պայմանագրային հետախույզ էր, ջոկի հրամանատար։ Կռվել է ամենաթեժ կետերում` պատվով կատարելով իր առաքելությունը։ Վերջին բարդ առաջադրանքին գնացել է կամավոր` լավ գիտակցելով, որ հնարավոր է` չվերադառնա։ Զոհվել է հոկտեմբերի 19֊ին Սարատակ գյուղի մատույցներում՝ ԱԹՍ֊ի հարվածից։
Սովորել է Երևանի Արշավիր Շավարշյանի անվան հ. 40 միջնակարգ դպրոցում և Երևանի ճարտարապետաշինարարական համալսարանի տնտեսագիտությա ֆակուլտետում։ Մեծ սերը հայենիքի և զինվորական գործի նկատմամբ նրան դարձրեց հետախույզ։ 2012֊2014թթ. ծառայել է «Եղնիկներ» զորամասում, որը խոր հետք թողեց իր հետագա կյանքում։ Բազմակողմանի զարգացած էր, հրաշալի պարում էր ազգագրական պարեր, նկարում էր, թեև նկարչական կրթություն չուներ։
Սիրում էր ընթերցել, խորացել էր հայոց պատմության, հոգեբանության, փիլիսոփայության, նաև քիմիայի և կենսաբանության մեջ։ Շատ բարի էր, համբերատար, պատասխանատու, ընկերասեր, երբեք ընկերոջը մենակ չէր թողնի (դե ծնողասիրության մասին էլ չասենք)։
2019թ. խաղաղասիրական առաքելություն է կատարել Սիրիայում։ 2016 թ. Ապրիլյան պատերազմին նույնպես մասնակցել է, թեև այն ժամանակ զինվորական չէր։
Պարգևատրվել է Սիրիայում մարտական գործողություններին մասնակցության և խաղաղապահական առաքելության համար մեդալներով, իսկ հետմահու` ՀՀ նախագահի կողմից տրված Մարտական ծառայության մեդալով։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 144+
144+