211652_close_icon
views-count2844 դիտում article-date 18:52 02-09-2022

Սեպտեմբերի 2-ից մինչև դեկտեմբերի 25-ը «Փակ շուկայի» դիմացի ստորգետնյա հետիոտնային անցումը փակ կլինի հիմնանորոգման նպատակով

 
Մեկնարկում է «Փակ շուկայի» դիմացի ստորգետնյա հետիոտնային անցման հիմնանորոգումը, ինչով պայմանավորված սեպտեմբերի 2-ից մինչ դեկտեմբերի 25-ը վերոնշյալ ստորգետնյա հետիոտնային անցումը փակ է լինելու:

Քաղաքացիների անվտանգ և ապահով տեղաշարժն ապահովելու համար առաջարկվում է օգտվել Մ. Խորենացու փողոց - Մ. Մաշտոց պողոտա խաչմերուկի կարգավորվող հետիոտնային անցումից կամ Մ. Մաշտոցի պողոտա - Գ. Լուսավորիչ (Պարոնյան) ստորգետնյա անցումից:

Պատճառվող ժամանակավոր անհարմարության համար հայցում ենք Ձեր ներողամտությունը:

Երևանի քաղաքապետարան
 
 

Նմանատիպ նյութեր